ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Կոտայքի մարզ այցի ընթացքում Արգելի միջնակարգ դպրոցում ներկա է գտնվել ձեռնարկատիրական կրթության տարրերի ներդրմամբ «Տեխնոլոգիա» առարկայի դասին: Նախարարը ծանոթացել է կրթական ծրագրի մանրամասներին, զրուցել ուսուցիչների և աշակերտների հետ: 2-րդ դասարանի աշակերտները ներկայացրել են «Տեխնոլոգիա» առարկայի ժամին իրենց իսկ ձեռքերով պատրաստած աշխատանքները, որոնց մի մասի համար կազմակերպված ցուցահանդես-վաճառքի հասույթով ձեռք են բերել վերոնշյալ առարկայի համար անհրաժեշտ գրենական պիտույքներ: «Ձեռնարկատիրական կրթության տարրեր ներդրված են ավագ դպրոցում, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում նմանատիպ ծրագիր ենք մշակել և ներդրել նաև տարրական դպրոցում: Երբեմն հարցադրումներ են հնչում, թե արդյոք տարիքային այս խմբի համար վաղ չէ՞ր ծրագրի ներդրումը: Այսօր ներկա գտնվելով «Տեխնոլոգիա» առարկայի դասին՝ պետք է իմ գոհունակությունը հայտնեմ ծրագրի ընթացքի վերաբերյալ, քանի որ դրա արդյունքում երեխաների մոտ ձևավորվել են լուրջ հմտություններ: Նրանք արդեն հասկանում են գումարի կարևորությունը՝ գիտակցելով, սակայն, որ այն նպատակ չէ, այ միջոց՝ ինչ-որ բան անելու: Բացի այդ, երեխաներն արդեն սկսել են ընկալել նաև բարեգործություն հասկացությունը»,-լրագրողների հետ զրույցում իր տպավորություններով է կիսվել նախարար Լևոն Մկրտչյանը՝ շնորհակալություն հայտնելով «Պատանեկան նվաճումներ» կազմակերպությանը և նրա ղեկավար Արմինե Հովհաննիսյանին՝ ձեռնարկատիրական կրթության ծրագրին աջակցելու և ուսուցիչների վերապատրաստում իրականացնելու համար:
Նշենք, որ հանրապետության 1247 դպրոցի մեկական 2-րդ և 3-րդ դասարաններում 2017 թվականի սեպտեմբերից ներդրվել է փորձնական ծրագիր՝ «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցում` ձեռնարկատիրական կրթության տարրերի ներառմամբ: ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել է առարկայի փորձնական ծրագիրը, որի շրջանակում վերապատրաստվել է 1247 դպրոցի 1356 ուսուցիչ: Փորձնական ծրագրում ընդգրկված է շուրջ 62900 սովորող:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ժամանակակից կրթական համակարգի առանցքային նպատակներից մեկը ոչ միայն պատրաստի գիտելիք փոխանցելն է, այլև ինքնուրույն, վերլուծող և քննադատաբար մտածող անհատ ձևավորելը: Մայրենի լեզվի դասաժամերը լավագույն հարթակն են այս կարողունակությունը զարգացնելու համար,…
Ձևավորող գնահատումը տարրական դպրոցում․ ինչպե՞ս «չափել» սովորելու ընթացքը՝ առանց ստրեսի Տարրական դասարաններում ձևավորող (ձևավորվող) գնահատումն ուղղակի միավոր չդնելու մասին չէ: Սա ուսուցման ռիթմը զգալու, յուրաքանչյուր աշակերտի ընկալման «սպիտակ բծերը» ժամանակին…
Նախաբան Կրտսեր դպրոցական տարիքը երեխայի զարգացման ամենազգայուն և պատասխանատու փուլերից է, որտեղ ձևավորվում են նրա ճանաչողական հետաքրքրությունները, տրամաբանությունն ու սովորելու մոտիվացիան: Հայաստանի հանրակրթական նոր չափորոշչի (ՀՊՉ) ներդրման պայմաններում ուսուցչի առջև…
«Լռությունը որպես արվեստ» Կոնցեպտ Լռությունը սովորաբար ընկալվում է որպես ձայնի բացակայություն, սակայն արվեստում այն կարող է դառնալ արտահայտման ինքնուրույն լեզու: Այն կարող է խոսել դատարկ տարածության, հայացքի, գույնի, ստվերի, ձևի,…
Ողջույն, սիրելի գործընկերներ: Տարրական դասարան մտնելիս մենք ամեն օր ականատես ենք լինում միևնույն պատկերին. մի աշակերտը վայրկյանների ընթացքում ավարտում է առաջադրանքն ու ձանձրանում, երկրորդը դեռ փորձում է հասկանալ պայմանը, իսկ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց