«Հայրենիքի համար ապրում և մեռնում է միայն ոգու մարդը»:
Գարեգին Նժդեհ
Հունվարի 29-ին ԿԳՆ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր «Կա՛նչ... ոգու, մտքի, հաղթանակի» խորագրով միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 26 ամյակին:
Միջոցառման նպատակն էր արժևորել Հայոց բանակի դերը՝ որպես պետականության և անկախության պահպանման երաշխիք, նպաստել դեռահասների և ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, ոգեշնչել մատաղ սերնդին քաջարի զինվորների օրինակով:
Հանդիսությանը ներկա էին Գյումրու կայազորի 55035 զորամասի հրամանատարությունը, ՀՀԿ Գյումրի-2 շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Սուքիաս Ավետիսյանը, Երկրապահ կամավորների միության Շիրակի մարզային խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը, ազատամարտիկներ, Գյումրու զինկոմիսարիատի 4-րդ բաժնի պետ, մայոր Զարեհ Զորայանը, Շիրակի մարզի գրողների միության անդամներ, կրթամշակութային հաստատությունների տնօրեններ և զինղեկներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև ուսումնարանի շրջանավարտներ, ժամկետային զինծառայողներ և ծնողներ, Ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների մասնակիցներ:
Միջոցառումն ազդարարվեց պատվո պահակախմբի կողմից ՀՀ պետական դրոշի հանդիսավոր ներսբերումով, որից հետո հնչեց ՀՀ օրհներգը՝ «Ընտանիք» կենտրոնի նորաստեղծ փողային նվագախմբի նվագակցությամբ:
Միջոցառման հանդիսավոր մասում մայոր Զարեհ Զորայանը Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանին և զինղեկ, ավագ լեյտենանտ Մնացական Գևորգյանին պարգևատրեց շնորհակալագրերով, իսկ ուսումնարանի շրջանավարտ, ժամկետային զինծառայող, սերժանտ Արտյոմ Վոլոդյայի Ծառուկյանի ծնողներին հանձնեց Պաշտպանության նախարարության շնորհակալական նամակը՝ հայ ռազմիկի պատիվը բարձր պահելու, հայրենասեր զավակ և քաջարի մարտիկ դաստիարակելու համար: Խրախուսվեցին նաև զորացրված շրջանավարտները՝ հայրենիքի պաշտպանության սրբազան գործում անմնացորդ նվիրումի, աննկուն կամքի և կրթօջախի պատիվը բարձր պահելու համար: Մեծարվեցին ծառայության մեջ գտնվող տղաների ծնողները. զորացրված երիտասարդները ծաղիկներ նվիրեցին նրանց` մաղթելով Հայաստան աշխարհին խաղաղություն, իսկ որդիներին՝ բարի վերադարձ:
Ուսումնարանի հետ սերտ համագործակցության և ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար ուսումնարանի տնօրինությունը շնորհակալագիր հանձնեց ՀՀ ՊՆ Գյումրու կայազորի 55035 զինվորական մասի հրամանատարի տեղակալ՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով փոխգնդապետ Արմեն Միքայելի Գրիգորյանին:
Հանդիսավոր մասին հաջորդեց գեղարվեստական միջոցառում:
Հայրենասիրական խրոխտ երգն ու պարը, հայրենաշունչ բանաստեղծությունները վկայակոչեցին, որ հայ զինվորը իր հետ բանակ է տանում կամք, արիություն, անձնվիրություն։
Ուսանողները և կենտրոնի մարտական արվեստի խմբակի սաները ցուցադրական վարժանքների միջոցով ներկայացրեցին ռազմագիտություն և ֆիզիկական պատրաստվածություն առարկաներից ձեռք բերած կարողությունները:
Միջոցառման մասնակիցները ներկայացրին պատերազմների բովում թրծված և հաղթանակած 26-ամյա Հայոց բանակի կազմավորման պատմությունը՝ իմաստավորելով Հայրենիք, Անկախություն, Զինվոր վեհ գաղափարները:
Հրավիրվածները կիսեցին իրենց տպավորությունները, կարևորեցին նմանատիպ միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը, զինծառայողներին և նրանց ծնողներին հոգեպես աջակցումն ու մեծարումը:
«Որպես հայ ազգի արժանի զավակներ՝ պարտավոր ենք բարձր պահել հայ լինելու կոչումն ու պատիվը». այս պատրաստակամ մղումով հայրենիքի պաշտպանության սուրբ գործը շարունակող ապագա զինվոր-սաները և ուսանողները խոստացան հետևել հերոս մարտիկների օրինակին՝ աննահանջ պայքարել ազգի ու հայրենի սահմանների խաղաղության և ապահովության համար:
Ս. Էլբակյան
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Աչքի տակ ունենալով կրթության նոր մարտահրավերները, հաստատված կրթական նոր չոփորոշիչները՝ 21-րդ դարի ուսուցիչը չափազանց մեծ և լուրջ զինանոց պետք է ունենա ժամանակակից աշխարհում սովորողին ուսումնական դաշտ բերելու համար: Այլևս հնաոճ…
Հարցադրում: Արդյո՞ք 10 միավորանոց համակարգը իրականում արտացոլում է աշակերտի գիտելիքը, թե՞ այն միայն լրացուցիչ սթրես է ստեղծում: Ինչպե՞ս գնահատել ջանքը, այլ ոչ միայն արդյունքը:
ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ և պատմության սիրահարներ: Վերջին շրջանում ավելի հաճախ եմ բախվում այն իրավիճակին, երբ սովորողները դասարան են բերում համացանցից քաղված «այլընտրանքային պատմություն»՝ սկսած Եգիպտական բուրգերի այլմոլորակային ծագման առասպելներից, վերջացրած…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց