ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ծրագրերը պետք է ուղղվեն կրթության որակի ամրապնդմանն ու բարձրացմանը

Հունվարի 30, 2018
Պաշտոնական

Կրթության համակարգում առկա համագործակցության առաջնահերթությունները քննարկելու նպատակով այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը, որի կազմում էին  ՀԲ Հարավային Կովկասի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Լիրե Էրսադոն, ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն, ՀԲ Հայաստանի գրասենյակի այլ պատասխանատուներ:

Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ  Հայաստանի կրթության համակարգը մշտապես զգացել է Համաշխարհային բանկի գործուն աջակցությունը և համագործակցության արդյունքում արձանագրել կոնկրետ շոշափելի արդյունքներ; «Կրթության ոլորտում Համաշխարհային բանկի  իրականացրած համակարգային ծրագրերի շնորհիվ է նաև, որ հաջողվել  է մեր երկրում ձևավորել կրթության համակարգի աշխարհի կողմից ճանաչելի այսօրվա կառուցվածքը, ապահովել կրթության որակի միջին մակարդակ և  կրթության գործուն մեխանիզմ: Այժմ ժամանակն է, որպեսզի  բոլոր ծրագրերը ուղղվեն կրթության բոլոր երեք աստիճաններում որակի ամրապնդմանն ու բարձրացմանը»,-նշել է նախարարը: Այդ համատեքստում Լևոն Մկրտչյանը կարևորել է միջազգային և դոնոր կազմակերպությունների հետ ՀՀ կրթության և գիտության նախարարության համակարգված համագործակցությունը, որը կնպաստի կրթության ոլորտի  որակական փոփոխությունների ամրապնդմանը:

Ներկայացնելով մեր երկրի հետ առաջիկա տարիների համագործակցության առաջնահերթությունները՝ ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն նշել է, որ նախագիծը մշակելիս առանցքային են եղել 3 հիմնասյուներ՝ ոլորտների ախտորոշում, ՀՀ կառավարության առաջնահերթություններ և ՀԲ փորձագիտական խմբերի եզրակացություններ: Նրա խոսքով, համաձայն այդ հիմնասյուների, մշակվել է համագործակցության 3 ուղղությունները՝ արտահանման խթանում, մարդկային կապիտալի զարգացում և բնական պաշարների պահպանում և ռիսկերի նվազեցում: «Թեև մարդկային կապիտալի զարգացումն ընդհանուր ծրագրում 2-րդ տեղում է, սակայն այն թերևս ամենակարևոր բաղադրիչն է, որի ապահովման է միտված կրթության ողջ համակարգը: Մեր նպատակն է պարզել, թե ինչպիսին պետք է լինի  Համաշխարհային բանկի աջակցությունը նախակրթարանից մինչև ցկյանս կրթություն»,- նշել է տիկին Բոսութղոն:

Իր հերթին  ՀԲ Հարավային Կովկասի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Լիրե Էրսադոն ընդգծել է, որ մարդկային կապիտալի զարգացումն ու այդ համատեքստում կրթության  բաղադրիչը, Համաշխարհային բանկի թե տարածաշրջանային, թե հայաստանյան գրասենյակների համար առանցքային նշանակություն ունեն, ուստի ներդրումները հիմնականում ուղղվելու են կրթության ոլորտի զարգացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համագործակցության առաջնահերթություններին վերաբերվող մի շարք այլ հարցերի:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…