Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Հեռավար ուսուցում» elearning.armedu.am համակարգում ավարտվեց տարբեր առարկաների ուսուցիչների համար կազմակերպված «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան հեռավար դասընթաց ստեղծելու գործիքներին, նորացված Moodle համակարգի օգտագործման հմտություններին, ստեղծեցին էլեկտրոնային ուսումնական նյութեր և հեռավար ուսուցման դասընթացների նախագծեր: Այսօր ԿՏԱԿ-ի տնօրեն Ա. Պողոսյանը դասընթացին ակտիվ ու արդյունավետ մասնակցություն ցուցաբերած ՀՀ տարբեր մարզերի և Արցախի 41 ուսուցիչների հանձնեց հավաստագրեր:
Նշենք, որ Հայաստանի կրթական ցանցի (ՀԿՑ) կենտրոնական հանգույցում 2011թ. հունվարից գործում են «Հեռավար ուսուցում» (learning.armedu.am), իսկ 2017թ նոյեմբեր ամսից արդեն նորացված elearning.armedu.am համակարգերը, որոնք «Հայկական կրթական միջավայրի» ենթակայքերից են և ստեղծվել են Moodle համագործակցային ուսուցման համացանցային ազատ միջավայրի հիման վրա:
Հեռավար ուսուցման համակարգը հնարավորություն է ընձեռում ՏՀՏ կիրառմամբ իրականացնել կրթական գործընթացներ (լրացուցիչ կամ շարունակական, վերապատրաստում կամ վերաորակավորում)` բոլոր մասնակիցներին տրամադրելով հավասար պայմաններ, քանի որ սովորողներն իրենք են հարմարեցնում ուսուցման գործընթացն իրենց պահանջներին ու հնարավորություններին (աշխատատեղ, ժամանակացույց և այլն)։ Համակարգի շահագործման ընթացքում ԿՏԱԿ-ը հեռավար ուսուցման հնարավորություններին ծանոթացնելու և այն իրենց կրթական նպատակներին արդյունավետ ծառայեցնելու նպատակով ուսուցիչների և դպրոցական ցանցերը սպասարկող մասնագետների համար պարբերաբար կազմակերպում է մասնագիտական որակավորման hեռավար դասընթացներ: Համակարգերի բովանդակային շահագործումը, դասընթացների մշակումը և վարումը իրականացնում է ԿՏԱԿ-ի ՏՀՏ և հեռավար վերապատրաստումների բաժնի մասնագետ Մարիետա Դումիկյանը:
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Աչքի տակ ունենալով կրթության նոր մարտահրավերները, հաստատված կրթական նոր չոփորոշիչները՝ 21-րդ դարի ուսուցիչը չափազանց մեծ և լուրջ զինանոց պետք է ունենա ժամանակակից աշխարհում սովորողին ուսումնական դաշտ բերելու համար: Այլևս հնաոճ…
Հարցադրում: Արդյո՞ք 10 միավորանոց համակարգը իրականում արտացոլում է աշակերտի գիտելիքը, թե՞ այն միայն լրացուցիչ սթրես է ստեղծում: Ինչպե՞ս գնահատել ջանքը, այլ ոչ միայն արդյունքը:
ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ և պատմության սիրահարներ: Վերջին շրջանում ավելի հաճախ եմ բախվում այն իրավիճակին, երբ սովորողները դասարան են բերում համացանցից քաղված «այլընտրանքային պատմություն»՝ սկսած Եգիպտական բուրգերի այլմոլորակային ծագման առասպելներից, վերջացրած…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց