Բերդ համայնքում ակտիվ գործունեություն ծավալող Բերդի ԻՄՓԱՔԹ Պոզիտիվ ակումբը իր համայնքային ծրագրերն իրականացնում է նաև համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական հասատությունների ու այլ կառույցների հետ: Ակումբը ոչ ֆորմալ կրթական համայնքային միավորում է, որի անդամները 13-17 տարեկան երեխաներ են և ակտիվ քաղաքացիության, առաջնորդության և այլ ոլորտներում ակումբային հանդիպումների միջոցով ձեռք են բերում գիտելիքներ և հզորացնում իրենց կարողությունները, որոնք կիրառում են համայնքային նախագծեր իրականացնելիս: Ակումբը նախաձեռնեց (ակումբի առաջնորդ՝ Լիանա Տերզիկյան) իր 4-րդ համայնքային ծրագիրը՝ «Արվեստը հանուն սահմանի երեխաների» խորագրով, որը նպատակ ուներ բարեգործական համերգ կազմակերպել Բերդի տարածաշրջանի համայնքների երեխաների մասնակցությամբ և հասույթն ուղղել սահմանամերձ համայնքներից մեկի մանկապարտեզին: Ծրագրին, ինչպես նաև նախորդ ծրագրերի դեպքում, համագորածկցող կողմ հանդիսացավ Բերդի համայնքապետարանը, ի դեմս համայնքի ղեկավար, պարոն Հարություն Մանուչարյանի, ով ակումբին առաջարկեց համերգը կազմակերպել Այգեպարում, որին կմասնակցեն նաև այլ համայնքների երեխաներ: Համերգը կայացավ Այգեպարի միջնակարգ դպրոցի արարողությունների սրահում: Մասնակիցներին սկզբում ներկայացվեց ակումբի գործուենության մասին շնորհանդեսը: Գեղեցիկ երաժշտական կատարումներով, ազգային ու ժամանակակից պարերով հագեցած համերգին հրավիրված էին Ներքին Կարմիր Աղբյուր, Տավուշ, Այգեպար, Բերդ և Նավուր համայնքներից երեխաներ, երիտասարդներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ, Տավուշի թեմի Բերդի հոգևոր ներկայացուցիչը: Ծրագրին, բացի ՎՎՀ Իջևանի գրասենյակից, աջակցել է նաև Բերդի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը (տնօրեն՝ տիկին Ռուզան Թումանյան), Բերդի Մշակույթի տունը, Այգեպարի միջնակարգ դպրոցի տնօրինությունը (տնօրեն՝ Արևիկ Արզումանյան): Համերգից հետո կհաջորդի Չինարի գյուղի մանկապարտեզի փոքրիկներին այցելությունը, որոնց կնվիրաբերվի նվեներ: Ակումբի անդամ, 14-ամյա Մանեն տպավորված է ծրագրով, քանի որ նախորդել էր բավականին կազմակերպչական աշխատանք, որին մասնակցել են մեծ սիրով: Իսկ 14-ամյա Մոնիկան ծրագիրը համարում է մարդասիրական, քանի որ նպատակ ունեն նաև օգնել մանուկներին.<<Ծրագրի շնորհիվ մենք ավելի համախմբվեցինք նույն գաղափարի շուրջ: Ինչպես ամեն ծրագրից առաջ,այս անգամ էլ մեծ էր լարվածությունը: Փորձեցինք անել այնպես, որ աչքի ընկնի ողջ ակումբը: Մտավախությունները շատ էին, սակայն հանդիսատեսի լավ ընդունելությանն արժանանալով, փորձեցինք դրական էմոցիաներ հաղորդել, որը ստացվեց: Նաև կօգնենք մեզնից կրտսերներին մեր մարդասիրական աջակցությամբ>>:
Ծրագրի հիմքում ընկած է մարդասիրությունը քանի որ ողջ հասույթը կտրամադրվի Չինաիի մանկապարտեզին,իսկ սահմանսպահ մանուկները իմ կարծիքով կվողջունեն այս քայլը:
Քանի որ Բերդ համայնքն ու հարակից բնակավայրերը նոր են խոշորացման ծրագրում , ապա Բերդի ԻՄՓԱՔԹ Պոզիտիվ ակումբը իր համայնքային ծրագրերն արդեն տարածում է նաև հարակից համայնքներում: Նշենք,որ Բերդի ԻՄՓԱՔԹ-1 ակումբը ևս իր համայնքային ծրագիրն իրականացրեց մի քանի այլ համայնքներում:
ԻՄՓԱՔԹ ծրագիրը մշակվել է Ռումինիայում «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից: Նպատակն է համախմբել երիտասարդությանը ԻՄՓԱՔԹ խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակության և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ կարողություններ:
ՎՎՀ Իջևանի գրասենյակ
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Աչքի տակ ունենալով կրթության նոր մարտահրավերները, հաստատված կրթական նոր չոփորոշիչները՝ 21-րդ դարի ուսուցիչը չափազանց մեծ և լուրջ զինանոց պետք է ունենա ժամանակակից աշխարհում սովորողին ուսումնական դաշտ բերելու համար: Այլևս հնաոճ…
Հարցադրում: Արդյո՞ք 10 միավորանոց համակարգը իրականում արտացոլում է աշակերտի գիտելիքը, թե՞ այն միայն լրացուցիչ սթրես է ստեղծում: Ինչպե՞ս գնահատել ջանքը, այլ ոչ միայն արդյունքը:
ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ և պատմության սիրահարներ: Վերջին շրջանում ավելի հաճախ եմ բախվում այն իրավիճակին, երբ սովորողները դասարան են բերում համացանցից քաղված «այլընտրանքային պատմություն»՝ սկսած Եգիպտական բուրգերի այլմոլորակային ծագման առասպելներից, վերջացրած…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց