Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում դեկտեմբերի 25-ից 28-ը անցկացվեցին Ամանորյա և Սուրբ ծննդյան տոնական միջոցառումներ:
Ծրագրի նպատակն էր սաներին հաղորդակից դարձնել տոների խորհրդին, դեռահասների մոտ ամրապնդել «Բարին միշտ հաղթում է չարին» գաղափարը և զարգացնել սաների ստեղծագործական միտքը: Տոնական մթնոլորտն ու ամանորյա տրամադրությունը համախմբել էր կենտրոնի սաներին, հարակից կրթական հաստատությունների փոքրիկներին, ծնողներին և մանկավարժներին:
Նախատոնական միջոցառումները մեկնարկվեցին «Ամանորն անտառում» խորագրով ուրախ հանդեսով: Փոքրիկներն իրենց ելույթներով զարմացրին ներկաներին. բոլորը հայտնվել էին «կախարդական անտառում», որտեղ նույնպես ամանորյա աշխույժ մթնոլորտ էր տիրում: 5-ից 9-ը տարեկան սաների բեմական խաղը հետաքրքիր էր ու գրավիչ: Իսկ թատերական արվեստի խմբակի սաները հեքիաթի հերոսների ու անտառի կենդանիների կերպարների միջոցով ներկայացրեցին չարի ու բարու հավերժական պայքարը: Ինչպես բոլոր հեքիաթներում, անամորյա հեքիաթում ևս հաղթեց ամենակարող բարին:
Տոնական աշխուժությունը շարունակում էր թևածել կենտրոնում: Բարության և Սուրբ ծննդյան խորհուրդն էր կրում «Ամանոր և Սուրբ ծնունդ» խորագրով միջոցառումը, որի ընթացքում ներկայացվեց Քրիստոսի ծննդյան փրկչական նշանակությունը, մեկնաբանվեց տոնին բնորոշ հայկական ավանդույթներն ու սովորույթները:
Միջոցառումների շարքը եզրափակվեց դիմակահանդեսով, որին մասնակից դարձան կենտրոնի 14-18 տարեկան պատանիները: Սաները ներկայացան պարային բեմադրություններով, թեմատիկ երգերով, զվարճալի խաղերով և մրցութային համարներով:
Ինչպես միշտ ամենասպասվածն ու ցանկալին Ձմեռ պապն ու Ձյունանուշն էին: Երեխաների ամենասիրելի հերոսները նվերներ բաժանեցին և բարեմաղթանքներ հղեցին ներկաներին` մաղթելով, որ գալիք 2018 թվականը բոլորի համար լինի հաջողակ ու խոստումնալից՝ լի նոր հույսերով ու սպասումներով:
Հ. Սարգսյան
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց