Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի ԻՄՓԱՔԹ ակումբն ունի երկու տարվա պատմություն՝ ներառելով համայնքի երեխաներին՝ խթանելով նրանց քաղաքացիական վարքագծի ձևավորմանն և համախմբմանը համայնքի խնդիրների լուծման գործում: Ակումբը ոչ ֆորմալ կրթական միջավայր է և ակտիվ քաղաքացիության, առաջնորդության և այլ ասպարեզներում երեխաներին տալիս է գիտելիքներ և հզորացնում կարողությունները: Ձեռք բերված գիտելիքները ակումբականները կիրառում են համայնքային ծրագրեր իրականացնելիս:
Սարիգյուղի ԻՄՓԱՔԹ ակումբն իրականացրեց իր երկրորդ համայնքային ծրագիրը՝ «Կոտրում ենք կարծրատիպերը սպորտի միջոցով» անվամբ, որի նպատակն էր համայնքի մարզահրապարակի բարելավման միջոցով տարբեր տարիքի բնակիչների շրջանում խթանել խթանել առողջ ապրելակերպը, կազմակերպել տարբեր մարզական խաղեր: Ծրագրին աջակցեց նաև Սարիգյուղ համայնքի ղեկավարությունը, ի դեմս համայնքի ղեկավար, պարոն Էլլարյանի, ով համաֆինանսավորեց ծրագիրը՝ համայնքի բարեգործական հիմնադրամից: Ակումբը մինչ այդ հանդիպել էր ղեկավարին և ներկայացրել ծրագիրը: Համայնքի ղեկավարը հանձն առավ բարեկարգել համայնքի սեփականություն հանդիսացող մարզահրապարակի որոշ հատվածներ և վերանորոգվեցին վոլեյբոլի, մինի և մեծ ֆուտբոլի դարպասները, տեղադրել մուտքի դարպասը, նստարաններ, իսկ ակումբը՝ Վորլդ Վիժն-ի աջակցությամբ տեղադրեց դարպասների ցանցերը, նստարաններ ու կատարեց հարդարման աշխատանքներ: Աշխատանքներին մասնակցում էին ակումբի անդամներչը, ակումբի առաջնորդներընաև կամավորներ, բնակիչներ, ՏԻՄ-ի աշխատակիցներ, ներկա էր նաև համայնքապետը: Համայնքի մարզահրապարակն արդեն ավելի բարվոք վիճակում է: Ակտիվ համագործակցության և ծրագրում ներդրում կատարելու առիթով ակումբի կողմից համայնքապետ Կոմիտաս Էլլարյանը ստացավ շնորհակալագիր: Շնորհակալագրեր ստացան կամավորները, առաջնորդները, համայնքի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը, ակումբի անդամները: Ակումբի անդամ, 15 –ամյա Ալլան կարևորում է հասակակիցների ժամանցի ապահովում, ասելով. «Երեխաները արդեն ունեն խաղալու և մարզվելու վայր: Լավ եմ զգում, որ փոփոխություն եմ բերում իմ համայնքին»: Իսկ 14-ամյա Վիտալին, ով առաջին անգամ է մասնակցում ծրագրին, նշեց, որ աղջիկները և տղաները այստեղ կարող են սպորտով զբաղվել, անցկացնել մրցույթներ, որպեսզի ավելի առողջ լինեն:
ԻՄՓԱՔԹ ծրագիրը մշակվել է Ռումինիայում «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից: Նպատակն է համախմբել երիտասարդությանը ԻՄՓԱՔԹ խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակության և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ կարողություններ:
ՎՎՀ Իջևանի գրասենյակ
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց