Սիրելի՛ ուսուցիչ, քո լուսե հոգուց մեր հայ բալիկների ծաղիկ հոգու թերթերն են բացվում, նրանց կյանքի ճամփին դուք հորդառատ Քուռ, դուք Արաքս ուժգին, դուք սիրավառ, միշտ սիրելի ...
Վանաձորի հ. 18 միջն. Դպրոցի աշակերտները ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացրին, որ մեր ուսուցիչները, որպես կանաչ առագաստ, բացում են նոր ուղեծիր դեպի չքնաղ ապագան, նրանք շնորհակալություն հայտնեցին այդքա~ն հավատով լեցուն, ջերմությամբ լի, հարազատ ու թանկ ուսուցիչներին` իրենց նվիրական աշխատանքի համար:
Աշակերտները երգեցին, քնքշագին նազանքով պարեցին մեկ անգամ ևս ապացուցելով, որ ուսուցիչը աշխարհ է աշխարհի մեջ, չափանիշ` գեղեցկության, խորհրդանիշ` լույսի ու հավատի:
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…
«Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…
​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…
🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…
Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…