ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը պարգևներ է հանձնել ֆրանսերենի խորացված ուսուցման հայեցակարգի, չափորոշչի և առարկայական ծրագրի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի անդամներին:
ԿԳ նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական աշխատանքային խումբն ավարտել է հանրակրթական միջին դպրոցի՝ 5-9-րդ դասարանների ֆրանսերենի խորացված ուսուցման հայեցակարգի, չափորոշչի և առարկայական ծրագրի մշակումը: Խմբի անդամները ԿԳ նախարարին տեղեկացրել են, որ մշակված առարկայական ծրագրով արդեն հրատարակվել են մինչև 7-րդ դասարանների դասագրքերը, իսկ 7-9-րդ դասարանների դասագրքերը կհրատարակվեն մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը՝ նոր ուսումնական տարվա մեկնարկը: Մինչ այդ նախատեսվում է նաև վերապատրաստել ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրով դասավանդող ուսուցիչներին:
«Մենք արդեն ունենք ֆրանսերեն լեզվով խորացված ուսուցման ամբողջական ծրագիր՝ հիմնական դպրոցի 2-9-րդ դասարանների համար: Մասնագիտական խմբի կողմից տրվել են արժեքավոր մեթոդական լուծումներ, որոնք կարող են կիրառվել նաև այլ լեզուներով խորացված ուսումնական ծրագրերի մշակման ժամանակ: Այս տեսանկյունից կատարվել է շնորհակալ և գնահատելի աշխատանք»,- իր խոսքում նշել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Նա կարևորել է հատկապես ֆրանսերենի խորացված ուսուցման դասագրքերի ստեղծումը՝ ընդգծելով, որ խորացված օտար լեզուներով դպրոցների կայացման համար դասագրքաստեղծ գործունեությունն առաջնային խնդիրներից է: ԿԳ նախարարը նաև վստահություն է հայտնել, որ ստեղծվել է արդյունավետ հիմք՝ հետագայում ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների թիվն ընդլայնելու համար. «2018թ. Հայաստանում անցկացվելու է ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովը, և այս համատեքստում ֆրանկոֆոն ծրագրերին ու ֆրանսերեն լեզվին ՀՀ կառավարության կողմից կարևոր նշանակություն է տրվում: Գագաթաժողովի շրջանակում նախատեսվում է նաև ֆրանկոֆոն ռեկտորների հավաք, որը ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների ցանցի ընդլայնման լրացուցիչ խթան կհանդիսանա, և մենք յուրաքանչյուր մարզում այդպիսի առնվազն 2 դպրոց կունենանք»,- նշել է նախարար Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ ֆրանսերեն լեզվով ուսուցումը դպրոցից հետո տրամաբանական ավարտին է հասնում բուհում՝ Հայաստանի ֆրանսիական համալսարանում:
Նշենք, որ Ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագիրը 2017-2018 ուսումնական տարվանից ընդլայնվել և ներդրվել է Հայաստանի Հանրապետության տաս հանրակրթական դպրոցներում. (Երևանի Մ. Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոց, Երևանի Ս. Զորյանի անվան թիվ 56 հիմնական դպրոց, Երևանի Հ. Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոց, Երևանի թիվ 125 հիմնական դպրոց, Շիրակի մարզի Գյումրու թիվ 10 հիմնական դպրոց, Շիրակի մարզի Գյումրու թիվ 45 հիմնական դպրոց, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց, Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոց, Սյունիքի մարզի Գորիսի թիվ 2 հիմնական դպրոց, Տավուշի մարզի Իջևանի թիվ 1 հիմնական դպրոց):
Ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագիրը մեկնարկել է 2012-2013 ուսումնական տարում՝ հանրակրթական 5 դպրոցներում: Առաջին փուլում մշակվել էր 2-4-րդ դասարանների կրթական ծրագիրը, իսկ 2016 թվականին ստեղծված աշխատանքային խումբն ամբողջացրել և ավարտին է հասցրել ֆրանսերենի խորացված ուսուցման հայեցակարգի, չափորոշչի ու առարկայական ծրագրի մշակումը` նախատեսված մինչև 9-րդ դասարանի համար:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Ֆունկցիայի հասկացությունը » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն Ստեղծել քննարկման…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
Նախագծային ուսուցում նպատակ Ծանոթացնել աշակերտներին Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական նշանակության գործիչներին, ուսումնասիրել նրանց գործունեությունը: Զարգացնել 10-րդ դասարանի աշակերտների պատմագիտական մտածողությունը, հայրենասիրությունը:: Խթանել աշակերտների ինքնուրույն ճանաչողական գործունեության հմտությունները, նպաստել
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի: