Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցը, ուսած պատկառելի տարիք, բոլորեց հիմնադրման 110-ամյակը, որին նվիրված տեղի ունեցավ ցերեկույթ: Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը, որը ներկայացրեց դպրոցի անցած 110-ամյա ճանապարհը՝ փաստելով, որ դպրոցի դեմքը նրա սաներն են, որոնք 110-ամյա պատմության ընթացքում դարձել են գիտության ականավոր գործիչ, դոկտոր-պրոֆեսոր, անվանի նկարիչ, զինվորական, շինարար ու մանկավարժ, բոլորն էլ հանրության համար արժանավոր մարդիկ:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գարիկ Բադալյանը շնորհավորեց ներկաներին, ընթերցեց մարզպետի որոշումը, դպրոցի 110-ամյակի կապակցությամբ տնօրեն Աիդա Մուրադյանին, ուսուցիչներ Սալվինազ Սիմոնյանին, Քրիստինե Շհոյանին և Անյա Թովմասյանին հանձնեց շնորհակալագրեր:
Ցերեկույթի ընթացքում շնորհավորանքի խոսք ասաց Լճաշենի համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը և մի շարք ուսուցիչների շնորհակալագրեր հանձնեց:
Իրենց բարեմաղթանքի խոսքն ասացին Աշոտ Տեր-Գրիգորյանի դուստրեր Լիլիթ և Ռուզաննա Տեր-Գրիգորյանները, Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու քահանա Տեր-Ստեփանոս Իգնաթևոսյանը, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի «Պետություն և իրավունքի» ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը, դպրոցի շրջանավարտ Պապին Մուրադյանը, ովքեր գրադարանին նվիրեցին գրքեր:
Շնորհավորանքի խոսքերին միացան Սևանի հացի գործարանի տնօրեն Աշոտ Ավետիսյանը, Սևանի զինվորական կոմիսար Տիգրան Աթայանը, որը դպրոցի տնօրենին, տնօրենի տեղակալին ու զինղեկին հանձնեց ՀՀ Պաշտպանության նախարարության շնորհակալագրեր:
Դպրոցի մի շարք ուսուցիչներ պարգևատրվեցին Հայաստանի ԿԳ աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահության պատվոգրերով և դպրոցի տնօրենի շնորհակալագրերով:
Գավառի պետական համալսարանի ռեկտորի ուղերձը ներկայացրեց համալսարանի որակի ապահովման բաժնի վարիչ Անուշ Մայիլյանը, ելույթ ունեցավ աշակերտական խորհրդի նախագահ Մարիամ Ղուկասյանը:
Հնչում էին երգն ու ասմունքը, պարն ու բարեմաղթանքները, հանդես եկան դպրոցի աշակերտները, «Պատանի երկրապահ» ակումբի սաները /ղեկավար՝ Գ.Մանուկյան/, «Փոքրիկ երգիչներ» /ղեկավար՝ Մ.Վարդանյան/ և «Մանկունք» /ղեկավար՝ Ք.Քոչարյան/ երգչախմբերը, կատարեցին «Հայկական Այբուբեն», «Արևներ, զինվորի երդում», «Եկեղեցին հայկական», «Իմ ուսուցիչ», «Մեր դպրոցը» երգերը:
«Տիկնիկային թատրոն» արտադասարանական խմբակը /ղեկավար՝ Հ.Առաքելյան/, բեմականացրեց Հ.Թումանյանի «Ոսկու կարասը» հեքիաթը: Կապրի դպրոցը, կապրեցնի Հայաստան երկիրը:
Միջոցառմանը ներկա էին կրթօջախի նախկին շրջանավարտներ, վաստակած հանգստի անցած ուսուցիչներ, կառավարման խորհրդի անդամներ, ուսուցիչներ, աշակերտներ, հյուրեր Գավառի պետական համալսարանից:
Ն.Դավթյան
Տնօրենի՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ
Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ խոսել մի շատ կարևոր և առանցքային թեմայի շուրջ-ֆիզկուլտ դադարներ տարրական դպրոցում: Հարկ է նշել, որ փոքր տարիքի երեխաների համար առաջին հերթին հենց առողջության տեսակետից ելնելով չի…
Երեխանե՛ր, այսօր մենք այցելելու ենք Բառաստան աշխարհ: Այնտեղ ապրում են տարբեր բառեր: Կան բառեր, որոնք սիրում են միայնակ ապրել, որովհետև նրանք «պարզ» են ու հստակ (օրինակ՝ տուն, գիրք): Բայց կան…
Օտար լեզվի ուսուցման գործընթացում խոսքային հմտությունների զարգացումը հաճախ հանդիսանում է ամենաբարդ խնդիրներից մեկը: Շատ աշակերտներ ունեն բավարար լեզվական գիտելիքներ, սակայն խուսափում են խոսելուց՝ վախի, անվստահության կամ մոտիվացիայի պակասի պատճառով: Ահա…
Ժամանակակից կրթական համակարգը կանգնած է լուրջ փոփոխությունների առաջ, որտեղ տեխնոլոգիաները ոչ թե լրացուցիչ գործիք են, այլ արդեն անհրաժեշտություն: Այս համատեքստում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Աշխարհացույց» հարթակը, որը նպաստում է ուսուցման…
Ժամանակակից կրթական համակարգում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) այլևս պարզապես լրացուցիչ գործիք չեն․ դրանք դարձել են ուսուցման գործընթացի անբաժանելի բաղադրիչ: Դասասենյակներում, տնային աշխատանքներում և նույնիսկ գնահատման ձևերում տեխնոլոգիաների կիրառումը փոխում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց