Դեկտեմբերի 8-ին Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Հովհաննես Այվազովսկի-200» խորագրով միջոցառում՝ նվիրված հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհ. Այվազովսկու ծննդյան 200-ամյակին: Դպրոցի մի ամբողջ սրահ էր հատկացված աշակերտների կողմից պատրաստված նկարներին: Այվազովսկու շունչն էր տիրում միջոցառման սրահում: Դպրոցում իսկական տոն էր, արվեստի, մշակույթի տոն:
Աշակերտները հանգամանորեն ներկայացրեցին հայ ծովանկարչի կյանքն ու ստեղծագործությունը:Ներկայացվեց Հ. Այվազովսկու մանկության տարիների,նկարչության մեջ նրա առաջին փորձերի ու մասնագիտական կողմնորոշման մասին: Կարևորվեց նրա ակտիվ հասարակական գործչի ու քաղաքացու մարդասիրական գործունեությունը:
Կենսագրական տվյալների և նկարչի կյանքի հետ կապված հետաքրքիր դրվագների նկարագրմանը զուգահեռ՝ ներկայացվեց Այվազովսկու ամենահայտնի կտավների վերլուծությունը («Աշխարհի արարումը» (Քաոս), «9-րդ ալիք», «Ալեքսանդր III մահը»):
Խոսվեց նաև նկարչի ՝ հայկական թեմաներով արված նկարների մասին «Հայերի ջարդը Տրապիզոնում», «Նոյը իջնում է Արարատից», «Խրիմյան հայրիկ» և այլն:
Միջոցառման սկզբից մինչև վերջ ցուցադրվեց նաև Այվազովսկուն նվիրված տեսաֆիլմ: Իսկ Վիվալդիի «Տարվա 4 եղանակները» երաժշտությունը ուղեկցում էր բոլորին Այվազովսկու կտավների գույների ներքո: Այս ամենը լիարժեք պատկերացում տվեց ամբողջ աշխարհում ճանաչված և իր ժանրի մեջ չգերազանցված նկարիչ Հ. Այվազովսկու մասին:
Նախատեսված միջոցառման երկրորդ մասը տեղի կունենա Հայաստանի Ազգային պատկերասրահում՝ Հ. Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսին:
Միջոցառումը կազմակերպել էին Մասիս քաղաքի հ3 հիմն. դպրոցի պատմության ուսուցչուհի Հ. Ղազարյանը և կերպարվեստի ուսուցիչ Ա. Հարությունյանը:
Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ խոսել մի շատ կարևոր և առանցքային թեմայի շուրջ-ֆիզկուլտ դադարներ տարրական դպրոցում: Հարկ է նշել, որ փոքր տարիքի երեխաների համար առաջին հերթին հենց առողջության տեսակետից ելնելով չի…
Երեխանե՛ր, այսօր մենք այցելելու ենք Բառաստան աշխարհ: Այնտեղ ապրում են տարբեր բառեր: Կան բառեր, որոնք սիրում են միայնակ ապրել, որովհետև նրանք «պարզ» են ու հստակ (օրինակ՝ տուն, գիրք): Բայց կան…
Օտար լեզվի ուսուցման գործընթացում խոսքային հմտությունների զարգացումը հաճախ հանդիսանում է ամենաբարդ խնդիրներից մեկը: Շատ աշակերտներ ունեն բավարար լեզվական գիտելիքներ, սակայն խուսափում են խոսելուց՝ վախի, անվստահության կամ մոտիվացիայի պակասի պատճառով: Ահա…
Ժամանակակից կրթական համակարգը կանգնած է լուրջ փոփոխությունների առաջ, որտեղ տեխնոլոգիաները ոչ թե լրացուցիչ գործիք են, այլ արդեն անհրաժեշտություն: Այս համատեքստում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Աշխարհացույց» հարթակը, որը նպաստում է ուսուցման…
Ժամանակակից կրթական համակարգում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) այլևս պարզապես լրացուցիչ գործիք չեն․ դրանք դարձել են ուսուցման գործընթացի անբաժանելի բաղադրիչ: Դասասենյակներում, տնային աշխատանքներում և նույնիսկ գնահատման ձևերում տեխնոլոգիաների կիրառումը փոխում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց