Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի մասնակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տանը տեղի է ունեցել «Լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթի հաղթողների պարգևատրման ամենամյա արարողությունը: Մրցույթն անցկացվում է նախարարության և Մայր Աթոռի համատեղ նախաձեռնությամբ «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Հայոց Եկեղեցու պատմություն», Բնագիտական («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն») առարկաների ուսուցիչների և դասվարների համար: Մրցանակներն հանձնել են Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Կրթության և գիտության նախարարը: Մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ՀՀ ԿԳ նախարարը, նշել է, որ ուսուցչի աշխատանքն ունի տևական արժևորման կարիք և Մայր Աթոռի հետ համատեղ իրականացվող այս միջոցառումն այդ գնահատումն է. «Այս մրցույթը Սուրբ Էջմիածնի բազմաբնույթ ներկայությունն է կրթության համակարգում, որն օգնում է բոլորիս՝ ձևավորելու գիտակից և քաղաքակրթական մեր տեսակին բնորոշ սերունդ: Հաճախ կրթությունը դիտարկվում է սոսկ իբրև գիտելիք, սակայն իրականության մեջ կրթված մարդ լինելու համար գիտելիքն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է: Կրթված մարդն այն տեսակն է, որն ունի այժմեական գիտելիքներ, որոնք օգտագործում է բարձր նպատակների համար: Դա մեր ժողովրդի, մեր տեսակի շարունակական զարգացումն է աշխարհի խառնամբոխում և խռովահույզ այս ժամանակներում»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ շնորհակալություն հայտնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ կրթության համակարգում արժեքային կարևոր դերակատարման համար: Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև մանկավարժական հանրույթին՝ ամենօրյա անխոնջ աշխատանքի համար, որով ապահովվում է երկրի կայունությունը և քայլ առ քայլ զարգացումը:
Հանդիսավոր արարողության ավարտին ներկաներին օրհնության խոսք է հղել նաև Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, նշելով. «Մրցանակաբաշխությունը կոչված է վերարժևորելու մեր մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը նվիրված ուսուցիչների աշխատանքը, նաև՝ գնահատելու և քաջալերելու մեր ուսուցիչներին իրենց պատասխանատու և նվիրական առաքելության մեջ:
Աստվածաշնչյան Ժողովողն ասում է. «Մարդու իմաստությունը լոյս է տալիս նրա երեսին» (Ժող. Ը 1): Սուրբգրային խոսքի շնորհընկալներն այսօր դուք եք, սիրելի ուսուցիչներ, որ հարստացած գիտելիքներով և հոգու իմաստությամբ, լույս եք տալիս ձեր սաներին, ձեր կողմից կրթվող ու դաստիարակվող սերունդներին, որպեսզի նրանք ևս լուսավորվեն, ճանաչեն կյանքի իմաստը, առաջնորդվեն հոգևոր արժեքներով և կարողանան հաղթահարել իրենց առջև բարձրացող խնդիրներն ու փորձությունները: Արագորեն զարգացող և փոփոխվող այսօրվա աշխարհում ուսումն ու կրթությունը, նկարագրի, անհատականության ձևավորումը առաջնահերթ են ազգի և պետության համար: Արդ, դուք՝ խոնարհ ու պարզ սպասավորներդ գիտության ու կրթության, ձեր մտային ու հոգևոր իմաստության լույսով ի զորու եք առողջ և զորավոր սերունդ պատրաստել, ովքեր պիտի շենացնեն մեր հայրենի երկիրն ու ազգային կյանքը, պիտի պահպանեն մեր սահմանները և պիտի պաշտպանեն մեր ժողովրդի իրավունքները: Մենք համոզված ենք, որ այս գիտակցությունը, այս տեսլականը ամեն օր ձեր աշխատանքում ներշնչում է ձեզ՝ հավելելով կորով ու նվիրում:
Մենք գոհունակությամբ ենք անդրադառնում, որ Կրթության և գիտության նախարարությունը ջանում է արդիական դարձնել կրթությունը մեր երկրում, նաև՝ արժանի կերպով գնահատել մանկավարժների աշխատանքը: Ուրախ ենք, որ ամրանում է մեր Եկեղեցու և նախարարության համագործակցությունը՝ ի նպաստ մեր զավակների հոգևոր ճանաչողության, նրանց հոգում հավատքի սերմանման, որպեսզի ընթանան ճշմարիտ ուղիով, լինեն արժանավոր զավակները մեր երկրի ու ժողովրդի: Լինել երջանիկ ազգ՝ ծաղկուն պետությամբ և ազգային կյանքով. սա պիտի լինի նաև մեր կրթության նպատակը»:
Նշենք, որ մրցույթի հանրապետական փուլին այս տարի մասնակցել են 133 մանկավարժ, որոնցից 98-ն անցել են եզրափակիչ փուլ: Լավագույն արդյունքների համար 28 մասնակիցներ արժանացել են առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակների և դրամական պարգևների:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…
Արդյո՞ք խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:
Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ