Տավուշի մարզի Այգեհովիտ և Ազատամուտ համայնքներում գործող ԻՄՓԱՔԹ ակումբներրը, որոնց առաքելությունն է երեխաների ու երիտասարդների քաղաքացիական կարողությունների զարգացումը, համայնքային ծրագրեր են իրականացնում, որոնց միջոցով լուծում են իրենց բացահայտած խնդիրները: Նախագծերի իրականացման գործում համագործակցում են տեղական իշխանության մարմինների և այլ կառույցների հետ: Ակումբների անդամներն տիրապետում են նաև խնդրի բացահայտման ու դրանց լուծմանն ուղղված քայյլեր մշակելու, ֆինանսավորող կառույցներին դիմելու հմտությունների: «Իջևանի երիտասարդական բանկը» հայտարարել էր դրամաշնորհներ տրամադրելու մրցույթ երիտասարդական խմբերի համար, որի նպատակն էր համայնքային նշանակության գաղափար ներկայացնելը՝ բարելավելով համայնքային կյանքն ու բերել դրական փոփոխություններ: Ակումբներն առաջին անգամ փորձեցին դիմել և շահել դրամաշնորհ: Առաջին անգամ նման փորձը հաջողություն ունեցավ և իրենց գործունեության մեջ սա համարվում է ևս լուրջ ձեռքբերում: Ծրագրային գաղափարները ակումբները քննարկեցին նաև տեղական իշխանությունների հետ՝ համատեղ ֆինանսավորման համար: Ակումբները, որոնք գործում են Վորլդ Վիժն Հայաստանի աջակցությամբ, ևս ՎՎՀ-ի Իջևանի գրասենյակից ստացան համաձայնություն ծրագրին աջակցելու համար: Եվ արդյունքում դրամաշնորհային գաղափարի իրագործման համար ՏԻՄ-երը և ՎՎՀ-ի Իջևանի գրասենյակը միանալով այն դարձավ եռակողմ ֆինանսավորվող նախաձեռնություն: Իջևանի երիտասարդական բանկ (ԻԵԲ) ծրագրի կոմիտեն ս/թ դեկտեմբերի 8-ին հայտարարեց հաղթող համայնքային ծրագրերի անունները և ակումբներին հանձնվեցին ծրագրերի պաշտոնական հավաստագրերը: Տավուշի մարզի ութ համայնքներից ստացված տասնմեկ ծրագրերից ԻԵԲ-ի կոմիտեն ընտրել է երկու ծրագրեր՝ Ազատամուտ և Այգեհովիտ համայնքներից:
Ֆինանասավորվող ծրագրերից առաջինի, որ կոչվում է «Սպորտը որպես համայնք-ՏԻՄ համագործակցության միջոց», արդյունքում Ազատամուտ համայնքում ԻԵԲ-ի, ՎՎՀ-ի Իջևանի Տարածքային ծրագրի գրասենյակի և համայնքապետարանի համատեղ աջակցությամբ կբարեկարգվի Ազատամուտ համայնքի ֆուտբոլի դաշտը: Երկրորդ ծրագրի, որ կոչվում է «Առավել իրազեկ Այգեհովիտ», Այգեհովիտ համայնքում ԻԵԲ-ի, ՎՎՀ-ի և համայնքապետարանի համատեղ աջակցությամբ կբարեկարգվեն երկու կանգառներ: Կանգառներում կկահավորվեն համապատասխան անկյուններ որտեղից բնակիչները կտեղեկանան համայնքային՝ մասնավորապես ՏԻՄ նորություններին՝ ավագանու և համայնքապետի որոշումներ և այլն:
-«Մենք կարևորում ենք հասարակական կազմակերպությունների և մարզային ու տեղական իշխանությունների հետ համագործակցությունը, որոնք միտված են երիատասարդների կարողությունների զարգացմանը և խթանում են համայնքային խնդիրների լուծմանը:
Այս ծրագրերն իրականացվում են «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանականերում: Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի մասնակցի համայնքի կյանքին և հավատա, որ հենց ինքը կարող է լինել փոփոխություն իրականացնողը: Այս անգամ հետաքրքիր համագործակցություն է ստացվել ԻԵԲ-ի և ՎՎՀ-ի ԻՄՓԱՔԹ ակումբների միջև:- ասաց ԵՀՀ Հյուսիսային մասնաճյուղի և ԻԵԲ-ի համակարգող Վարսիկ Ներկարարյանը»:
Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի բաժնի ղեկավար Գուրգեն Հարությունյանը նույնպես ողջունեց երիտասարդներին և հայտնեց, որ մարզպետարանը նույնպես պատրաստակամ է անհրաժեշտության դեպքում աջակցել երիտասարդներին:
Այգեհովիտի ԻՄՓԱՔԹ ակումբի անդամ 15 –ամյա Լաուրայի համար այս ծրագիրը ծառայում է լուսավոր հնարավորություն ՝ բացահայտելու սեփական ներուժը.«Նման ծրագրերը սովորեցնում են ապագայի երիտասարդին ամուր կանգնել իր համայնքում և զգալ հասարակության մի մասնիկ»: Իսկ Ազատամուտի ԻՄՓԱՔԹ ակումբի առաջնորդ 19-ամյա Սյուզաննան հավաստիացնում է, որ համայնքային իշխանությունների հետ համագործակցությունը կարևոր է խնդիրների լուծման համար. «Ազատամուտի մարզադաշտը ոչ լավ վիճակում էր և համայնքային ղեկավարությունը ընդառաջ գնաց մեր առաջարկին ու համատեղ որոշեցինք այն բարելավելու ծրագիրը ներակայցեն ԻԵԲ-ին, քանի որ դաշտը նաև այլ համայնքների ևս ծառայում է»:
Գյուղական համայնքների երիտասարդների գործնական հմտությունները և համայնքների զարգացման գործում ղեկավար դերեր ստանձնելու կարողությունները զարգացնելու նպատակով Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) սկսած 2007 թվականից իրականացնում է «Երիտասարդական բանկ» ծրագիրը: Երիտասարդական բանկ ծրագիրը երիտասարդական քաղաքացիական ակտիվության և առաջնորդնորդության ծրագիր է, որի շրջանակներում տարբեր մարզերում ձևավորված և վերապատրաստված Երիտասարդական բանկ կոչվող կոմիտեները փոքրամասշտաբ ծրագրեր են իրականացնում իրենց հասակակից երիտասարդների համար, ինչպես նաև իրենք են իրականացնում կամավորական ծրագրեր՝ իրենց և ուրիշների կյանքում դրական փոփոխություններ ապահովելու համար:
Իջևանում «Երիտասարդական բանկ» ծրագիրը համակարգում է ԵՀՀ հյուսիսային մասնաճյուղը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ:
ԻՄՓԱՔԹ ծրագիրը մշակվել է Ռումինիայում «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից: Նպատակն է համախմբել երիտասարդությանը ԻՄՓԱՔԹ խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակության և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ կարողություններ:
ՎՎՀ Իջևանի ՏԾ գրասենյակ
Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում>>վերնագրով թեման:Տարրական դասարաններում դրվում են գիտելիքների և կարողությունների հիմքերը, աստիճանաբար հարստանում է սովորողների խոսքը, զարգանում է նրանց…
Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան