Դեկտեմբերի 6-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգարվեստի խմբակը մասնակցեց ՀՀ Շիրակի մարզպետարանի կողմից կազմակերպված Հոգևոր երգերի մարզային 4-րդ փառատոնին՝ նվիրված 1988 թվականի երկրաշարժի անմեղ զոհերին: Միջոցառումն անցկացվեց Գյումրու Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում` մարզի երաժշտական և արվեստի դպրոցների, մանկապատանեկան կենտրոնների երգչախմբերի և այլ անհատ կատարողների մասնակցությամբ:
Փառատոնին մասնակցելու նպատակն էր սաներին հաղորդակից դարձնել հոգևոր ստեղծագործություններին, նպաստել մասնագիտական փորձի ձեռքբերմանը, հարգանքի տուրք մատուցել 1988թ. աղետյալ երկրաշարժի նահատակներին:
Հնչեցին բազմաթիվ հոգեցունց կատարումներ, որոնց ականջալուր դարձավ հավատավոր ժողովուրդը: Փառատոնի ընթացքում «Ընտանիք» կենտրոնի երգարվեստի խմբակը և ղեկավար Արևիկ Թանաշեանը հանդես եկան «Մայր և կույս», «Գոհար վարդն», «Այսօր ցնծան» հոգևոր երգերով: Սաների ելույթը տպավորիչ էր և ազդեցիկ:
Շիրակի մարզպետի խորհրդական, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանի ձեռամբ ՀՀ Շիրակի մարզպետարանի կողմից պատվոգրեր շնորհվեցին ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգարվեստի խմբակին և օպերային երգչուհի, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, «Ընտանիք» կենտրոնի երգարվեստի խմբակի ղեկավար Արևիկ Թանաշեանին:
Հասմիկ Կիրակոսյանն առանձնակի գովեստով անդրադարձավ «Ընտանիք» կենտրոնի նորաստեղծ երգարվեստի խմբակի կատարմանը:
Միջոցառումից հետո կենտրոնի սաները, մանկավարժական հանրույթը Սպիտակի երկրաշարժի 29-րդ տարելիցի առիթով եկեղեցում աղոթք մրմնջացին, մոմեր վառեցին և ծաղիկներ խոնարհեցին «Վերածնունդ» հուշակոթողի առջև:
Սաները տուն դարձան վերաիմաստավորված ուխտով՝ հիշելու, աղոթելու, ապրելու և արարելու, վեր հառնելու ձգտումով:
Դեկտեմբերի 7-ի նախօրեին հնչած բոլոր կատարումները դարձան ձոն՝ հիշատակ անմեղ զոհերի...:
Ս. Էլբակյան
Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան