Հոկտեմբերի 7-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ ՀՀ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի Կոմիտասյան դահլիճում տեղի է ունեցել Ճեմարանին ասպիրանտական ուսուցման իրավունքի շնորհման արարողությունը:
Շնորհավորելով ներկաներին Ճեմարանի կյանքում կարևոր այս ձեռքբերման առիթով` ՀՀ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մասնավորապես նշել է. «Մենք գտնվում ենք մի հաստատության պատերից ներս, որտեղ առաջիններից մեկը Հայաստանի Հանրապետության մեջ, մեր պատմական հայրենիքի այս փոքր հատվածում, սկսվեց մասնագիտական կրթության դասավանդումը: Եվ ես իմ երիտասարդության տարիներից հիշում եմ, թե նույնիսկ խորհրդային տարիների ժամանակ ինչ մեծ պատիվ էր այստեղ դասավանդելը: Ընտրյալներն էին գալիս այստեղ դասավանդելու և հպարտությամբ էին դա նշում, որվհետև այստեղ է, որ անթեղված է հայ տեսակի որակը»:
ԿԳ նախարարը փաստել է, որ ասպիրանտական ուսուցման իրավունքի շնորհումով ճեմարանը դառնում է միջազգային մակարդակի հաստատություն, որն «Աստվածաբանություն» մասնագիտության մուտքով և մասնագիտական խորհրդի ձևավորմամբ կարևոր առաքելություն ունի իրականացնելու` ներկա աշխարհի պայմաններում` իբրև կրողը Հայոց Եկեղեցու դարավոր ժառանգության և արժեքների, իր ներդրումը բերելու աստվածաբանական նորօրյա զարգացումներում:
Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին այն մեծ ուշադրության համար, որ Նորին Սրբության կողմից հատկացվում է կրթությանը, գիտությանը և հայեցի դաստիարակությանը:
Արարողությունը եզրափակվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով` նա մասնավորապես նշել է .«Մեր լուսամիտ, երանաշնորհ Գևորգ Դ Հայրապետի տեսիլքով ու անխոնջ ջանքերով հաստատվեց այս հոգևոր հաստատությունը` նպատակ հետապնդելով, որ եկեղեցական մեր կյանքում բարի ավանդույթները վերականգնվեն և այս հաստատությունից ներս կրթվեն, դաստիարակվեն արժանավոր եկեղեցականներ ու հայորդիներ: Այս հաստատության նշանաբանն էր` առաջին հերթին կրթել արժանավոր հայ մարդ, հայ անհատ և, միաժամանակ, պատրաստել արժանավոր հայ եկեղեցական: Եվ այս հաստատությունն իր առաքելությունը փառքով ու պատվով իրականացրեց ազգային մեր կյանքում: Բազում մեծանուն մտավորականներ դուրս եկան այս հաստատությունից և իրենց կարևոր ծառայությունը բերեցին ազգային մեր կյանքին: Նաև` արժանավոր եկեղեցականներ, ովքեր եկան հոգևոր կյանքը պայծառացնելու, մեր ժողովրդի հավատքը լուսավորելու, նրա ընթացքը հավատարմության մեջ պահելու մեր հայրերի սրբազան հավատքին»:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարության կայք
Արհեստական բանականության սրընթաց զարգացումն արմատապես փոխում է կրթական միջավայրը, և ամենամեծ մարտահրավերներից մեկն այսօր ուղղված է հենց էսսեի ժանրին: Երբ ԱԲ գործիքները (ChatGPT, Claude և այլն) կարող են վայրկյանների ընթացքում…
Հարգելի՛ գործընկերներ, Մեր՝ ուսուցիչներիս յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր հայացք և անգամ աննկատ վերաբերմունքը աշակերտի համար հզոր հայելի է, որում նա տեսնում է իրեն: Վերջին քննարկումները ցույց են տալիս, որ մենք բոլորս…
Մաթեմատիկան ոչ միայն դպրոցական առարկա է, այլև տրամաբանական մտածողության, խնդիրների լուծման և որոշումների կայացման կարևոր գործիք: Սակայն բազմաթիվ սովորողների համար այն հաճախ ասոցացվում է դժվարությունների, սխալվելու վախի և անհաջողության զգացողության…
10–12-րդ դասարաններում հաճախ հանդիպում ենք մի իրավիճակի. աշակերտներն անկեղծ ասում են. «Այս առարկան ինձ պետք չի, իմ մասնագիտության հետ կապ չունի»: Արդյունքում նրանք կորցնում են հետաքրքրությունը, չեն պատրաստվում դասերին և…
«Մի՞թե միայն դու չհասկացար»: «Տեսեք, երեխանե՛ր, ինչպես չպետք է պատասխանել»: «Քո տարիքին ես սա արդեն պետք է իմանայիր»: Հավանաբար մեզանից շատերը նման արտահայտություններ լսել են՝ որպես աշակերտ, իսկ ոմանք գուցե…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց