ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց` «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծի քննարկումը: Նիստը վարող ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը նշել է, որ նախագիծը դրվել է հանրային քննարկման, ինչպես նաև քննարկվել է տարբեր շահագրգիռ կողմերի հետ: Դավիթ Սահակյանի խոսքով` ՀՀ կրթության զարգացման պետական ծրագիրն ունի օրենքի ուժ: «Ծրագրի մշակմանը դրա տարբեր փուլերում մասնակցել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և Ասիական զարգացման բանկը: Ներկայիս տարբերակը մշակվել է ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ: Ծրագիրը նախագծվել է 2030 թվականի հեռանկարով, քանի որ այն անհրաժեշտ էր համապատասխանեցնել մի շարք փաստաթղթերի, որոնք ևս թիրախ են ընտրել 2030 թվականը: Դրանք են` ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակները, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության զարգացման գլոբալ փաստաթղթերը, Ինչոնի համաձայնագիրը, ինչպես նաև Հայաստան-2030 ռազմավարական ծրագիրը, որտեղ անդրադարձ կա 19 ոլորտների, այդ թվում` կրթությանը»,-նշել է նախարարի տեղակալը:
ՀՀ ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը ներկաներին է ներկայացրել կրթության զարգացման տեսլականը, ռազմավարական մոտեցումները, պետական քաղաքականության սկզբունքները, մինչև 2030 թ. զարգացման թիրախները, գերակայությունները և գործողությունների շրջանակը, ինչպես նաև ծրագրի իրականացումը, մոնիթորինգը, գնահատումը և ճանապարհային քարտեզը:
Զեկույցին հաջորդել են քննարկման մասնակիցների ելույթները և առաջարկությունները: Մասնավորապես, ԳԹԿ թեստաբանության բաժնի գլխավոր մասնագետ Արամ Ծատուրյանին հետաքրքրել է, թե արդյոք ինչ ձեռքբերումներ են արձանագրվել նախորդ ծրագրերի արդյունքում և ներկայումս ինչ փուլում ենք: Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանի դիտարկմամբ` արդյոք փաստաթուղթն համահունչ է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծին: Եզդիների ազգային միության ներկայացուցիչ Հասան Թամոյանը բարձրացրել է ազգային փոքրամասնությունների կրթության, եզդի ուսուցիչների վերապատրաստման հարցերը: Հայաստանի գործատուների միության ներկայացուցիչ Սուրեն Չիբուխչյանին հետաքրքրել են կրթության զարգացման գերակայությունները, կրթության համակարգի կառավարման և բուհերի ինքնավարության խնդիրները: Խորհրդի որոշ ներկայացուցիչներ իրենց մտահոգություններն են հայտնել ենթաօրենսդրական մակարդակներում ծրագրի իրականացման վերաբերյալ, ինչպես նաև առաջարկներ ներկայացրել է որոշ խմբագրական հարցերի շուրջ:
Ամփոփելով նիստը` Դավիթ Սահակյանը նշել է, որ նախարարությունը բաց է բոլոր առաջարկների և դիտողությունների համար և հաշվի առնելով դրանք` ծրագիրը կլրամշակվի: Հետևաբար, նա կոչ է արել խորհրդի բոլոր անդամներին` իրենց առաջարկությունները ներկայացնել` ծրագրի քննարկման հաջորդ փուլերում դրանք ներառելու նպատակով:
Նիստի ավարտին ՀՀ ԿԳ նախարարին կից հասարակական խորհուրդն ընդունել է որոշում` ի գիտություն ընդունել զեկույցը և հիմք ընդունելով և հաշվի առնելով հնչած առաջարկությունները` լրամշակել «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագիծը:
Նիստի ավարտին ՀՀ ԿԳ նախարարին կից հասարակական խորհուրդն ընդունել է որոշում.
1. Ի գիտություն ընդունել զեկույցը:
2.Հաշվի առնելով հնչած առաջարկությունները` լրամշակել «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագիծը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան