«Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծի հերթական հանրային քննարկումն այսօր ընթացել է կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների և նախաձեռնությունների, ինչպես նաև կրթության փորձագետների հետ: Քննարկումը վարել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:
Նա նշել է, որ ծրագրի ժամկետը՝ մինչև 2030 թվականը, պայմանավորված է մի շարք գործընթացներով, որոնց պետք է համահունչ գնալ. դրանք են՝ Կայուն զարգացման նպատակները և կրթության զարգացման միջազգային չափանիշները: Ըստ Դավիթ Սահակյանի` Կրթության զարգացման պետական ծրագրի նախագծում հիմնականում նախանշվել են այն անելիքները, որ պետությունն իր առջև դրել է: «Կրթության զարգացումը պլանավորվում է առնվազն 10 տարով, իսկ ավելի կարճ գործողությունները` ուղղակի միջոցառումների ծրագրեր են: Հուսով եմ, որ քննարկումների արդյունքում կունենանք առաջարկություններ և դիտողություններ, որոնք անշուշտ հաշվի կառնվեն: Սա քննարկումների գործընթաց է, որն օգնում է, որպեսզի փաստաթուղթն առավել ամբողջական տեսք ունենա»,-նշել է Դավիթ Սահակյանը: Անդրադառնալով կրթության ֆինանսավորման խնդրին` նախարարի տեղակալը մասնավորապես, նշել է. «Կրթությունն այն ոլորտն է, որտեղ ֆինանսների վերին սահմանափակում դնելն անհնար է: Որքան գումար լինի, այնքան ծրագրեր է հնարավոր իրագործել: 2019թ. պետությունն անցնում է ծրագրային ֆինանսավորման, այսինքն՝ բյուջեն կազմելիս այսուհետ կներկայացվեն նաև զուգահեռ այլ ծրագրեր: Կրթության զարգացման պետական ծրագրում ցանկանում ենք ամրագրել մի սահման, որից ներքև ֆինանսների նվազում չի կարող լինել: Մասնավորապես, որ Հայաստանում կրթության ոլորտի հատկացումները երբևէ ՀՆԱ-ի 2 տոկոսի սահմանագծից չիջնեն»,-նշել է Դավիթ Սահակյանը` ընդգծելով, որ ծրագրում առաջնահերթություն տրվել է կրթության որակին, մատչելիությանն ու արդյունավետությանը:
ՀՀ ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը ներկաներին է ներկայացրել կրթության զարգացման տեսլականը, ռազմավարական մոտեցումները, պետական քաղաքականության սկզբունքները, մինչև 2030 թ. զարգացման թիրախները, գերակայությունները և գործողությունների շրջանակը, ինչպես նաև ծրագրի իրականացումը, մոնիթորինգը, գնահատումը և ճանապարհային քարտեզը:
Զեկույցին հաջորդել են քննարկման մասնակիցների ելույթները և առաջարկությունները: Վերջիններս ողջունել են նախարարության նախաձեռնությունը` հանրային լայն քննարկումների շարք կազմակերպելու համար: Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն իր մտահոգություններն է հայտնել ծրագրի նախագծում ներառական կրթության, կրթության ֆինանսավորման և այլ հարցերի վերաբերյալ: Նրա խոսքով՝ ծրագրում բաց է թողնված քննադատական մտածողության ձևավորումը: Ի պատասխան` Դավիթ Սահակյանը նշել է, որ քննադատական մտածողության հարցն ավելի շրջանավարտի նկարագրին և կրթակարգին վերաբերող խնդիր է, սակայն ծրագրում անպայման կընդգրկվի, քանի որ այն, անշուշտ, շատ կարևոր է:
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանն իր հերթին նկատել է, որ կրթությունը պետք է կարողանա շատ հարցեր լուծել, սակայն ծրագրում որոշակի բացթողումներ կան վերլուծական հմտությունների, կիրառելիության և այլընտրանքային լուծումներ գտնելու, ստեղծագործ լինելու վերաբերյալ:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ ծրագիրը բանաձևային է: «Կարծում եմ՝ 13 տարին շատ է. լավ կլիներ, որ 5 տարվա ծրագիր լիներ, որովհետև հիմա այնքան արագ են փոփոխություններ տեղի ունենում, որ 5 տարի հետո կրկին փոփոխությունների կարիք է լինելու»,-նշել է Սերոբ Խաչատրյանը` ընդգծելով, որ փաստաթղթում անհրաժեշտ է ամրագրել՝ ինչ իրավիճակ է Հայաստանում, ինչ խնդիրներ ունենք, ինչ ենք ուզում ունենալ և ինչ պետք է անենք` այդ ճանապարհն անցնելու համար, ինչպես նաև սահմանել` ինչ չի կարելի անել:
Կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանն իր մտահոգություններն է հայտնել բուհերի ակադեմիական ազատության, մանկավարժական աշխատանքի վերաբերյալ:
FAST հիմնադրամի ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանն անդրադարձել է նախադպրոցական հաստատությունների և գիտության ֆինանսավորման խնդիրներին, իսկ Թրանփարենսի ինթերնեշնլ կազմակերպության ներկայացուցիչ Տաթևիկ Բարսեղյանը` կրթության ֆինանսավորման և ուսումնական հաստատությունների ապաքաղաքականացման հարցերին:
Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանը կարևորել է փաստաթղթում մանկավարժական կրթության բարեփոխումների խնդիրը, ինչպես նաև անդրադարձել կրթության որակի հարցերին:
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության փոխտնօրեն
Դավիթ Ամիրյանն անդրադարձել է կրթության մատչելիության և հասանելիության, փաստաթղթում խնդիրների արձանագրման խնդիրներին և առաջարկել հիմք ընդունել նաև վերջին շրջանում ոլորտում իրականացված հետազոտություններն ու կատարված առաջարկությունները:
Հանդիպման մասնակցիներն անդրադարձել են նաև կրթություն ողջ կյանքի ընթացքում, գնահատման և չափելի արդյունքների ակնկալման, վիճակագրական տվյալների, միջգերատեսչական համագործակցության, ԿԳՆ-ի ներքո հետազոտական կառույցի առկայության և այլ հարցերի:
Հանդիպման ավարտին ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին` հնչեցված կարծիքների և առաջարկությունների համար: Նրա խոսքով` հանրային հատվածի հետ քննարկմանը բարձրացված հարցերի շրջանակը լայն է և համապարփակ` միաժամանակ առաջարկելով դրանք ներկայացնել գրավոր տեսքով: Դավիթ Սահակյանը հավաստիացրել է, որ բոլոր առաջարկությունները կդառնան քննարկման նյութ աշխատանքային խմբի համար:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան