Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում ընթացող բարեփոխումներն ու օրենսդրական հիմնախնդիրները» թեմայով:
Լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՄԿՈւ ոլորտում գործունեություն իրականացնող միջազգային եւ տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ:
Հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը նշել է, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում մեծանում է խորհրդարանի դերը, եւ ՀՀ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովը քննարկվող թեմայի շուրջ անցկացրել է վերլուծություն ու տեղյակ է մասնագիտական կրթության ոլորտի ներկա վիճակին:
Պարոն Բոստանջյանի խոսքով՝ վերջին տարիներին այս ոլորտին վերաբերող խնդիրներն ուշադրությունից դուրս են մնացել: Սակայն բյուջետային միջոցների սղությունը չպիտի խանգարի մասնագետների պատրաստմանը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ կրթությունն այն հզոր լծակն է, որն անմիջական ազդեցություն ունի մարդու գործունեության, մասնագիտական կայացման եւ կյանքի որակի վրա:
ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը նշել է, որ մասնագիտական կրթության ոլորտի հիմնախնդիրները հատուկ ուշադրության կարիք ունեն: Նախարարն անդրադարձել է մասնագիտական կրթության հիմնական ուղղություններին, ոլորտի զարգացման հեռանկարներին: Նախարարի խոսքով՝ ընդունվել է որակավորումների ազգային շրջանակ, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Ամբողջ աշխարհում մասնագիտական, արհեստագործական եւ բարձրագույն կրթությունը դիտարկվում է որպես մեկ ամբողջություն:
Լեւոն Մկրտչյանը, ներկայացնելով մասնագիտական կրթություն ապահովող հաստատություների զարգացման ուղղությունները, անդրադարձել է մասնագիտական բակալավրիատի ներդրմանը, որը հնարավորություն կտա ավարտել կրթական հաստատությունը՝ ստանալով կոնկրետ մասնագիտություն: Անդրադառնալով սկանդինավյան երկրների փորձին՝ նա փաստել է, որ այնտեղ մասնագիտական կրթություն են տալիս՝ ելնելով իրենց համայնքների խնդիրներից եւ աշխատաշուկայի կարիքներից:
ՀՀ Աժ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը նշել է, որ կրթություն ասելով՝ չպիտի նկատի ունենալ միայն բարձրագույն կրթությունը: Տարիների ընթացքում փոխվում են աշխատաշուկայի պահանջները եւ պիտի վերանայել մասնագիտական կրթության վերաբերյալ մոտեցումները եւ արդիականացնել կրթության բովանդակությունը: Տիկին Մուրադյանի կարծիքով՝ պետք է գործատուներին մասնակից դարձնել կրթության բովանդակության փոփոխությանը: Նա անդրադարձել է մասնագիտական կրթության ոլորտում համաշխարհային զարգացումներին՝ նշելով, որ պետք է կարեւորել այս ոլորտի միջազգայնացումը, որպեսզի մեր մասնագետները մրցունակ լինեն նաեւ միջազգային շուկայում: Տիկին Մուրադյանն ընդգծել է նաեւ կրթության հավասար հնարավորության ապահովման եւ կրթության շարունակականության անհրաժեշտությունը:
ԼՂՀ ԿԳ փոխնախարար Արմեն Սարգսյանը նշել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը գտնվում են կրթական նույն դաշտում, նշված բոլոր հիմնախնդիրները եւ առաջնահերթությունները վերաբերում են նաեւ ԱՀ կրթական համակարգին: Պարոն Սարգսյանի խոսքով՝ Արցախում միջին մասնաիտական կրթությունն իրականացվում է շուրջ հիսուներեք մասնագիտությամբ: Փոխնախարարն անդրադարձել է Շուշիի Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանի գործունեությանը, որտեղ պատրաստում են շինարարության տարբեր ճյուղերի արհեստավորներ, որոնք հետագայում վերապատրաստվում են Ֆրանսիայում:
ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն իր խոսքում անդրադարձել է մասնագետ-գործատու հարաբերությունների ձեւավորմանը, շուկային անհրաժեշտ մասնագիտությունների ընտրությանը եւ մասնագիտական կրթության ուսուցմանն առնչվող խնդիրներին: Գագիկ Մակարյանի խոսքով՝ գործատուների յոթանասուներկու տոկոսը գոհ չէ ՄԿՈւ համակարից: Բանախոսի կարծիքով՝ գործատուն ծախսում է ժամանակ, գումար, տեխնիկական միջոցներ է վատնում մասնագետներ պատրաստելու համար: Նա նշել է, որ պիտի վերանայել զբաղվածությանը միտված մակրոտնտեսական քաղաքականությունը, քանի որ չունենալով մակրոտնտեսության զարգացման քաղաքականություն՝ անիմաստ է դառնում մասնագետներ պատրաստելը:
Նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտի ֆինանսավորման հիմնախնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին անդրադարձել է ՀՀ ԿԳՆ ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Գեւորգ Եղինյանը:
ՀՀ ԿԳՆ նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը հանգամանալից անդրադարձել է աշխատանքի վրա հիմնված կրթության կազմակերպման հիմնախնդիրներին, ներկայացրել ինքնաֆինանսավորման հիմքերի օրենսդրական ամրապնդմանն ուղղված առաջարկները: Արտակ Աղբալյանը ներկայացրել է վերջին տարիներին մասնագիտական կրթության ոլորտի ձեքբերումները, իրականացվող ծրագրերը եւ ոլորտի զարգացման հեռանկարները:
ՄԿՈւ ոլորտում ներառական կրթության ներդրման օրենսդրական կարավորման խնդիրներին անդրադարձել է «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադեւոսյանը:
Ամփոփելով լսումները՝ Վարդան Բոստանջյանը նշել է, որ քննարկումները, անդրադառնալով մասնագիտական կրթության ուսուցման ոլորտի խոցելի կողմերին, կրել են առարկայական բնույթ: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ պիտի ձեռնամուխ լինել լսումների ընթացքում քննարկված խնդիրների լուծմանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան