«Լավագույն մանկավարժ» հասարակական կազմակերպության հրավիրած հերթական համաժողովում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագրին» նվիրված մասնագիտական քննարկումը: Համաժողովի մասնակիցներին ողջունել և կողմնորոշիչ ելույթով հանդես է եկել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: ԿԳ նախարարի տեղակալի խոսքով հիմնական խնդիրներից մեկը, որը դրված է ՀՀ կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագրում կրթության ինքնազարգացումն է. «Ինքնազարգացումը դժվարին, սակայն կարևոր առաքելություն է: Ցանկացած բարդ խնդրի լուծում պահանջում է բանաձև և ճիշտ հաշվարկ: Կրթության զարգացման պետական ծրագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի համար: Առաջիկա 13 տարիների զարգացումը կանխատեսելու համար մենք անպայման պիտի վերլուծենք նաև անցած 13 տարիների անցած ճանապարհն ու կրթության համակարգի կենսագրությունը: Մենք որոշակի բախում և հակասություն ունենք մտածողության և գործունեության ասպարեզներում: Եթե խոսքը մտածողության մասին է, ապա այստեղ հանդուրժողականությունը վտանգավոր և անգամ կործանարար է: Գործունեության պարագայում ճիշտ հակառակն է՝ այստեղ անհրաժեշտ է հանդուրժողականություն: Ճշմարտությունը ծնվում է այս երկու մոտեցումների համադրումից:
Մենք պետք է հստակ արձանագրենք, թե ինչ էինք ուզում անցած 10 տարվա կրթության ծրագրով և ինչ ստացանք փաստացի: Եթե ինչ-որ հարցերում չենք ստացել այն, ինչ ուզում էինք, պետք է նաև պատճառները հասկանանք»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը և որպես օրինակ նշել դասագրքերի հարցը, որը հրատապ և խնդրահարույց էր ինչպես նախկինում, այնպես էլ այսօր:
ԿԳ նախարարի տեղակալը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է նաև քննարկման խմբային ձևաչափը: Աշխատանքային ենթախմբերը քննարկման արդյունքում պատասխանել են մի քանի հիմնական հարցադրումների՝ «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը» որքանով է արտացոլում ներկա իրավիճակի վճռորոշ հիմնախնդիրները, ծրագրում որքանով է արտացոլված կրթության հեռապատկերը, որոնք են ծրագրի իրականացման հիմքերն ու նպաստավոր հանգամանքները, որոնք՝ խոչընդոտները, ինչպես նաև լրամշակման կարիք ունեցող ծրագրային հատվածները:
Նշենք, որ քննարկմանը մասնակցել են տարբեր մարզերի և Երևան քաղաքի հիմնական հանրակրթական և ավագ դպրոցների մասնագետներ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան