Կապանի N13 հիմնական դպրոցում նոյեմբերի 20-ին սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ռիմա Մկրտչյանի նախաձեռնությամբ նշվեց «Երեխաների համաշխարհային օրը»: Դպրոց էր հրավիրվել Վահանավանք համալիրի քահանա Տեր Ավետիք Մարտիրոսեանը,ում էլ հրավիրեցին Հայ եկեղեցու պատմության դասին մասնակցելու:Աշակերտները քահանայի հետ միասին միասնական աղոթք բարձրացրին մեր երկրի խաղաղության և ապահովության համար:
Դասի վերջում երեխաները աղոթեցին հայ ժողովրդի, հատկապես իրենց տարիքակիցների համար:
Ռուս մեծ գրող Լ.Ն. Տոլստոյը այսպիսի կարծիք է հայտնում մանուկների համար Աստվածաշնչի նշանակության մասին. «Աստվածաշնչի բովանդակությունը բացահայտվում է երեխային իբրև կենդանի ու հիասքանչ կտավ: Ամեն բան հասկանալի ու պարզ է հատկապես երեխայի համար, միևնույն ժամանակ` խիստ ուլուրջ…»:
«Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին և մի՛ արգելեք, որ նրանք ինձ մոտ գան, որովհետև երկնքի արքայությունը այդպիսիներինն է»
Երեխաների աղոթք
Ով մեծ Աստված,
Որ տվել ես ինձ բարի հայր ու սիրող մայր,
Տուր ինձ շնորհ անել աղոթք, լինել խելոք
Պարկեշտ ու հեզ, միշտ սիրել Քեզ: Ամեն:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց