Դպրոցներում մասնագիտական կողմնորոշման ուսուցումը հնարավորություն է տալիս սովորողներին գնահատել, գիտակցել և արժևորել գնահատել սեփական կարողությունները և գիտելիքները ապագա մասնագիտությունն ընտրելիս: Ս.թ նոյեմբերի 18-20-ը, Աղվերանում՝ Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության և Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի հետ համագործակցության շրջանակում շարունակվում են տարբեր մարզերի դպրոցների մանկավարժների ու կրթության աշխատողների «Մասնագիտական կողմնորոշում» թեմայով վերապատրաստումները: Տավուշի, Լոռիի և Շիրակի մարզերի կրթական հաստատությունների 16 ներկայացուցիչներ եռօրյա դասընթացի շրջանակում ծանոթացան մասնագիտական կողմնորոշման մոդելին, թե ինչպես աջակցել սովորողներին նախասիրություններին ու աշխատաշուկային համապատասխան մասնագիտության հարցում,կարիերայի ուղղորդման միջազգային փորձին և Հայաստանում այդ համակարգի առկա վիճակին ու զարգացման հեռանկարին, ՀՀ կրթության համակարգին և ուսումնառության առաջնային ձևերին՝ ֆորմալ և ոչ ֆորմալ , դասընթացավարի մասնագիտական հմտություններին և դասընթացների իրագործման փուլերին, այդ գործընթացում սոցիալական գործընկերներ ձեռք բերելու աշխատանքներին: Գործնական ու տեսական վարժանքներն ու ներկայացումները մասնակիցներին տրամադրեցին գիտելիքներ անձի շարունակական կրթության կարևորության, սկզբունքների և կարիերայի աճին ուղղված կարևոր գործիքների ու փուլերի մասին: Մասնակիցներն իրենց կարողությունները զարգացրեցին մասնագիտական կողմնորոշման դասընթացներն դպրոցներում ոչ ֆորմալ ձևաչափով վարելու համար իրենց դպրոցներում՝ ավագ դասարանների սովորողների համար: Դասընթացի մասնակից, Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի միջնակարգ դպրոցի աշխատակից Արմինե Ղալթախչյանն առաջին անգամ է վերապատրաստվում այս ոլորտում և նշեց. «Դասընթացը նոր գիտելիքներ տվեց մասնագիտական կողմնորոշման մասին , նոր փորձ և անհրաժեշտ է , որ երեխայի մոտ զարգացնել սեփական ներուժը ինքնուրույն գնահատելու կարողությունն ապագա մասնագիտությունն ընտրելիս»: Իսկ Շիրակի մարզի Գոգհովիտ համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Նազան Գրիգորյանի համոզմամբ մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ դպրոցում երեխաների հետ քննարկելը կարևոր է քայլ է նրանց ուղղորդելու համար. «Կարծում եմ շատ կարևոր է այս դասընթացների անցկացումը դպրոցում, քանի որ երխաները պատկերացում չեն ունենում , թե ինչ է մասնագիտական կողմնորոշումը, աշխատաշուկայում պահանջվող մասնագիտությունները: Դասընթացին աշակերտների մասնակցությունը թույլ կտա, որ ճանաչեն անձնական կարողությունները, գնահատեն և ճիշտ ընտրել մասնագիտությունը»: Մասնակիցները նաև պլանավորեցին իրենց դպրոցներում մասնագիտական կողմնորոշման դասընթացների գործընթացը:
ՎՎՀ Իջևանի գրասենյակ
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց