ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արիության բաց դաս՝ նիրված ՀՀ Անկախության 25-ամյակին

Հոկտեմբերի 10, 2016
Դպրոցական անցուդարձ

2016 թվականի սեպտեմբերի 27-ին Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Արիության բաց դաս՝ նիրված ՀՀ Անկախության 25-ամյակին:
Դասին ներկա էին մի խումբ մանկավարժներ և ավագ դպրոցի աշակերտներ: Հրավիրված էին Քաջարան քաղաքի Երկրապահ կամավորականները և ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից «Արիություն» և « Հայրենասիրություն» մեդալներով պարգևատրված դպրոցի շրջանավարտները: 
Դասը վարում էը ՀՀ ՊՀ խորհրդական գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը: Թեման ռազմահայրենասիրությունն էր: Մ. Սարգսյանը անձնական օրինակով երեխաներին ներկայացրեց հայրենիքի պաշտպաններին և նրանց անձնվեր ավանդը Հայաստանի և Արցախի անկախության կայացման գործում:
Բաց դասի ավարտին Մ. Սարգսյանը Երկրապահ կամավորականներին և քառօրյա պատերազմի մասնակիցներին պարգևատրեց հուշամեդալներով:
Դպրոցի տնօրեն, Արցախյան պատերազմի մասնակից Ս. Վ. Ստեփանյանը պարգևատրվեց «Ռազմահայրենասիրական և Պատանի Երկրապահների դաստիարակչական աշխատանքները գերազանց կատարելու համար» պատվոգրով:
Դասին մասնակցեց նաև Քաջարանի նորընտիր քաղաքապետ Մ. Փարամազյանը:
Դասը անցավ ջերմ մթնոլորտում: