ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Տեխնոլոգիա և ֆիզիկական դաստիարակություն» մասնախմբի առարկայական շաբաթ Վանաձորի հ.4 հիմնական դպրոցում

Հոկտեմբերի 7, 2016
Դպրոցական անցուդարձ

2016թ. սեպտեմբերի 24-ից 30-ը Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցում անցկացվեց «Տեխնոլոգիա և ֆիզիկական դաստիարակություն» մասնախմբիառարկայական շաբաթ:
Առարկայական շաբաթվա շրջանակներում մասնախմբի ուսուցիչները կազմակերպել էին մի շարք միջոցառումներ: Շաբաթը մեկնարկեց «Իմ ազատՀայաստան» խորագրով նկարների ցուցահանդես-մրցույթով՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: Ցուցահանդեսը կազմակերպել էր կերպարվեստի ուսուցչուհի Լ. Սարգսյանը: Ցուցահանդեսին մասնակցումէին 5-9-րդ դասարանների աշակերտները: Հաղթող ճանաչվեցին 7 Գ դասարանի աշակերտուհի Դիանա Թումասյանը և 9 Բ դասարանի աշակերտուհի ՄանյաՎարդանյանը:

Սեպտեմբերի 26-ին «Հայկական ժողովրդական երաժշտականգ ործիքներ» թեմայով ռադիոհաղորդում ընթերցեցե րաժշտության ուսուցչուհի Տ. Օհանյանը: Թեման հետաքրքիր էր և բովանդակալից:

Սեպտեմբերի 27-ին անցկացվեց ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված տողան, որը կազմակերպել էր դպրոցիզ ինղեկ Վ. Մարդանյանը: Տողանի ժամանակ մարզական ցուցադրական ելույթով հանդես եկան ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ա. Գուլյանցի սաները:

Շաբաթը եզրափակեց ֆիզկուլտուրայի ուսուցիչ Բ. Կարապետյանի կազմակերպած ուսուցիչներ-աշակերտներ վոլեյբոլի ընկերական հանդիպումը, որտեղ հաղթեց համերաշխությունը