Լոռու մարզի Վանաձորի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում բացվել է անգլերենի ուսուցման ակումբ, որտեղ իրականացվելու է անգլերենի ուսուցման լրացուցիչ կրթություն՝ համայնքի 9-16 տարեկան երեխաների համար: Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի աջակցությամբ՝ «Փոփոխության սերունդ» կրթական նախաձեռնության շրջանակում: Միջոցառմանը մասնակցել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալը ողջույնի խոսքում, առանձնակի կարևորել է հասարակությունը բարեփոխելու գործընթացում կրթության դերակատարումը.«Կրթությունը ճանապարհ է, որը տանում է դեպի լավ ապագա: Ճանապարհներ, գուցե, կյանքում շատ կան, սակայն այս ճանապարհի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ այն ամբողջությամբ ձեր ձեռքերում է և դուք եք հարթեցնում, բարեկարգում և նորոգում այն: Հայաստանը փոքր է ազգաբնակչությամբ և տարածքով: Ոմանք այն կարծիքն են, դա վատ է, կան նաև կարծիքներ, որ դա առավելություններ ունի: Առավելությունն այն է, որ մենք, փոքրությամբ պայմանավորված, բաց ենք նորություններ ընդունելու, ինչպես նաև մեր մշակույթն ու արժեքները աշխարհին փոխանցելու առումով: Լեզուների, հատկապես անգլերենի իմացությունն այդ ճանապարհին անցնելու արդյունավետ միջոց է: Միջոց, որը մեր առջև դռներ է բացում ոչ միայն մեր մշակույթն աշխարհին ներկայացնելու, այլ նաև աշխարհի շատ ժողովուրդների մշակույթին հաղորդ դառանալու համար: Լինելով ՀՀ քաղաքացի՝ մեր առաջնային խնդիրն է պահել մեր ազգային ինքնությունը, մեր մշակույթն ու լեզուն, գիտակցել դրանց բացառիկ արժեքը՝ միաժամանակ ունենալ աշխարհի համար բաց լինելու գիտակցումը»,- նշել է նա: Շնորհակալություն հայտնելով Բրիտանական խորհրդին և ծրագրի ֆինանսավորման պատասխանատվությունն ստանձնած «Էյջ-էս-բի-սի բանկ Հայաստան» կազմակերպությանը՝ նախարարի տեղակալը խորհրդանշական է համարել փաստը, որ ծրագրի ֆինանսավորումն իրականացրել է ֆինանսական կառույցը. «Կրթության ոլորտի ֆինանսավորումը ոչ թե ծախս է, այլ ներդրում: Եթե նման քայլի գնում է բանկը, որը շատ լավ գիտի ծախսի և ներդրման տարբերությունը, նշանակում է, նա ունի հաշվարկ, որ այդ ներդրումը վերադարձվելու է ոչ թե գումարի, այլ փոփոխված կյանքերի տեսքով: Յուրքանչյուր երեխայի փոփոխված կյանք նպաստում է հասարակության փոփոխությանն ու երկրի բարօրությանը»,- իր խոսքում նշել է Դ. Սահակյանը:
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը տեղեկացրել է, որ ծրագիրը լինելու է շարունակական՝ ևս 4 մարզերում կբացվեն անգլերենի ակումբներ:
Բացման հանդիսությունից հետո տեղի է ունեցել անգլերենի առաջին բաց դասը, որը վարել է Բրիտանական խորհրդի վերապատրաստում անցած դպրոցի ուսուցչուհին: Նշենք, որ Վանաձորի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի նորաբաց անգելերնի ակումբը «Փոփոխության սերունդ» նախագծի շրջանակում հիմնադրված երկրորդ նմանատիպ կենտրոնն է՝ առաջինը բացվել էր Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Վ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան