ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ուսուցչի տոն. Ինքնակառավարման օր Վանաձորի հ.17 ավագ դպրոցում

Հոկտեմբերի 7, 2016
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցում հոկտեմբերի 5-ին, ավանդույթի համաձայն, կազմակերպվել էր ինքնակառավարման օր. դպրոցի աշակերտները ղեկավարում էին դպրոցը:
Նույն օրը կազմակերպվել էր նաև «Մաշտոցից մինչ օրս» խորագրով միջոցառում՝ նվիրված ուսուցչի օրվան: Միջոցառումը կազմակերպել էր դաստիարակչական գծով փոխտնօրեն Վարդուհի Սիմոնյանը: Մասնակցում էին դպրոցի շնորհալի սաները: Հրավիրված էին ուսուցիչներ, ծնողներ: Աշակերտները երգով, պարով, ասմունքով շնորհավորեցին ուսուցիչներին:
Դահլիճը գեղեցիկ զարդարված էր, հանդիսատեսը բարձր տրամադրություն ուներ:
«Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենա լավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ»: (Ադոլֆ Դիստերվեգ)