ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեր սիրտը մեր ձեռքերում է. Սրտի համաշխարհային օրը Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցում

Հոկտեմբերի 31, 2017
Դպրոցական անցուդարձ

Առավոտից աշակերտները ուրախ տրամադրությամբ շնորհավորում էին միմյանց օրվա կապակցությամբ, իսկ օրվա գույնը կարմիրն էր. միջանցքներն ու դասասենյակները ողողված էին կարմիր ու սիրտ փուչիկներով:
Եվս մեկ տոն հարստացրեց և գունագեղ դարձրեց մեր գալշոյանականների առօրյան, առավելապես XI Ե դասարանի (կենսաքիմիական հոսք ) այսօրվա աշակերտների, և իրենց իսկ խոսքով ասած, ապագա բժիշկների առօրյան:
Այս բովանդակալից միջոցառման հյուրերն էին ԵՊՀ-ի գիտաշխատող Լիլիթ Ղուկասյանը, Հերացու անվան հիվանդանոցային համալիրի սրտաբան-ասպիրանտ Անի Ռափյանը, հ.151 դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Ս.Ավետիսյանը, որոնք հիացական և գնահատողական խոսքերով ոգևորեցին մեր մասնակից աշակերտներին (XI Ե դասարան):
Տնօրենը, իր շնորհավորանքը ամփոփելով, հատուկ շնորհակալություն հայտնեց կենսաքիմիական հոսքում սովորող բոլոր աշակերտներին, որոնք ճիշտ էին ընտրել իրենց հոսքը, և դպրոցի ուսուցիչները հպարտ են, որ ունեն գիտելիքին և ազգին նվիրված այսպիսի սերունդ:

Միջոցառման կազմակերպիչներն էին քիմիայի ուսուցչուհի Ն.Կոստանյանը և կենսաբանության ուսուցչուհի Գ.Հակոբյանը:

  • Ծնող-ուսուցիչ տանդեմ. որտե՞ղ է ավարտվում դպրոցի պարտականությունը և սկսվում ընտանիքինը

    Թեմայի հեղինակ՝ Արմինե.

    Հարգելի՛ գործընկերներ, այսօր ցանկանում եմ բարձրացնել մի թեմա, որն ուղղակիորեն ազդում է մեր ամենօրյա աշխատանքի որակի և մեր ներքին խաղաղության վրա: Դա ուսուցիչ-ծնող փոխհարաբերություններն են: Բոլորս էլ հասկանում ենք, որ…

  • Արդյունավետ դասապլանի կառուցվածք

    Թեմայի հեղինակ՝ Լիլիթ Բադալյան

    Ողջույն, սիրելի՛ գործընկերներ: Այսօր ցանկանում եմ անդրադառնալ արդյունավետ դասի կառուցվածքին: Ժամանակակից կրթության մեջ առանցքային նշանակություն ունի դասի փուլերի ճիշտ հաջորդականությունը՝ Խթանումից մինչև Կշռադատում և Անդրադարձ: Յուրաքանչյուր փուլ ունի իր առանձնահատկություններն…

  • ՆԱԽԱԳԻԾ՝ <<ՏԵԽՆՈԼՈԳ-ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ>>

    Թեմայի հեղինակ՝ Մարինե Ավետիսյան

    «ՏԵԽՆՈԼՈԳ-ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ». Տեսական գիտելիքից դեպի 5-7-րդ դասարանցիների գործնական կարողունակություններ Հարգելի՛ գործընկերներ, շարունակելով իմ հեղինակային, մրցանակակիր նախագծի ներկայացումը («Մեդիանախաձեռնությունների կենտրոնի» մրցույթի հաղթող)՝ այսօր ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել նախագծի այն առանցքային ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ,…

  • ՄԵԴԻԱԳՐԱԳԵՏ ՏԵԽՆՈԼՈԳ

    Թեմայի հեղինակ՝ Մարինե Ավետիսյան

    Տեխնոլոգիայի սիրելի՛ ուսուցիչներ․ Ուրախ եմ ֆորումում Ձեզ ներկայացնել իմ հեղինակային հոդվածը՝ «ՄԵԴԻԱԳՐԱԳԵՏ ՏԵԽՆՈԼՈԳ» վերնագրով, և ցանկանում եմ բացել փակագծերը՝ անդրադառնալով այս թեմայի հույժ արդիականությանն ու մեր առջև դրված նպատակներին: Ինչո՞ւ…

  • Ինչպե՞ս «Շրջել» պատմության դասարանը. 5E մոդելի, խաղայնացման և ԱԲ գործիքների սիներգիան

    Թեմայի հեղինակ՝ Դիաննա Ք.

    Հարգելի՛ գործընկերներ, եկեք անկեղծ լինենք՝ այսօրվա «դիջիթալ» սերնդին դժվար է զարմացնել պատմական փաստերի պարզ վերարտադրությամբ: Հանրակրթության պետական նոր չափորոշիչը (ՀՊՉ) մեզնից պահանջում է ձևավորել կարողունակություններ, իսկ դա նշանակում է՝ աշակերտը…