ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայ-չինական կրթական համագործակցության հեռանկարներ

Նոյեմբերի 1, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Յան Մեյխուային և Պեկինի մանկավարժական համալսարանի չինարեն լեզվի և մշակույթի ինստիտուտի տնօրեն Չժու Ժույպիին: Ողջունելով հյուրերին` ԿԳ նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է կրթության և գիտության ոլորտում Չինաստանի հետ համագործակցությունը: «Որպես երկու հնագույն ժողովուրդներ` մենք ունենք ընդհանրություններ. երկուստեք մեծ է հետաքրքրությունը կրթության նկատմամբ: Առհասարակ, կրթությունը լավագույն ներդրումն է: Բացի այդ, մեր երկրում չինարեն լեզվի նկատմամբ լուրջ հետաքրքրություն կա, հետևաբար ակնկալում ենք չինական կողմի աջակցությունը` չինարեն լեզվի ուսուցիչների պատրաստման գործում»,-նշել է նախարարի տեղակալը` ընդգծելով, որ Հայաստանը` որպես Բոլոնիայի գործընթացի անդամ,  եվրոպական կրթական համակարգի մաս է: «Մեր դռները միշտ բաց են աշխարհի առջև. միջպետական համաձայնագրերի շրջանակում մեր երկու երկրների ուսանողները ստանում են համապատասխան կրթություն, որն էլ իր հերթին նպաստում է երկկողմանի համագործացության խորացմանը»,-նշել է Վահրամ Մկրտչյանը: 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Պեկինի մանկավարժական համալսարանի չինարեն լեզվի և մշակույթի ինստիտուտի տնօրեն Չժու Ժույպին իր հերթին նշել է, որ իր համար մեծ պատիվ է այցելել Հայաստան: «Հայաստանն իսկապես կրթական և մշակության մեծ ավանդույթներ ունի. այստեղ ևս, ինչպես Չինաստանում, կարևորում են կրթության դերը»,-նշել է նա` տեղեկացնելով, որ Հայաստան այցի ընթացքում չինական պատվիրակությունը եղել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, որի ընթացքում քննարկվել են երկու բուհերի համագործակցության ուղղությունները, ՀՊՄՀ-ում չինարենի՝ որպես մասնագիտության ներդրման նախապայմանները, համատեղ ծրագրեր ու պլաններ կազմելու վերաբերյալ մի շարք հարցեր: «Օտար լեզվի իմացությունը շատ կարևոր է միջմշակութային հաղորդակցության առումով: Պեկինի մանկավարժական համալսարանի չինարեն լեզվի և մշակույթի ինստիտուտն ունի առաջատար մի շարք համալսարանների հետ միջազգային համագործակցության մեծ փորձ և արդյունքներ, ինչը նոր համագործակցության համար կարևոր պայման և լավ սկիզբ է: Հետևաբար, չինական կողմը հնարավորինս կաջակցի Մանկավարժական համալսարանին` կյանքի կոչել այս ծրագիրը: Եվ եթե այդ բուհում չինարենը ներդրվի որպես մասնագիտություն, ապա երկու երկրների համար էլ այն մեծ կարևորություն կունենա»,-նշել է Չժու Ժույպին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմանի համագործակցության այլ հարցեր:

  • Ծնող-ուսուցիչ տանդեմ. որտե՞ղ է ավարտվում դպրոցի պարտականությունը և սկսվում ընտանիքինը

    Թեմայի հեղինակ՝ Արմինե.

    Հարգելի՛ գործընկերներ, այսօր ցանկանում եմ բարձրացնել մի թեմա, որն ուղղակիորեն ազդում է մեր ամենօրյա աշխատանքի որակի և մեր ներքին խաղաղության վրա: Դա ուսուցիչ-ծնող փոխհարաբերություններն են: Բոլորս էլ հասկանում ենք, որ…

  • Արդյունավետ դասապլանի կառուցվածք

    Թեմայի հեղինակ՝ Լիլիթ Բադալյան

    Ողջույն, սիրելի՛ գործընկերներ: Այսօր ցանկանում եմ անդրադառնալ արդյունավետ դասի կառուցվածքին: Ժամանակակից կրթության մեջ առանցքային նշանակություն ունի դասի փուլերի ճիշտ հաջորդականությունը՝ Խթանումից մինչև Կշռադատում և Անդրադարձ: Յուրաքանչյուր փուլ ունի իր առանձնահատկություններն…

  • ՆԱԽԱԳԻԾ՝ <<ՏԵԽՆՈԼՈԳ-ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ>>

    Թեմայի հեղինակ՝ Մարինե Ավետիսյան

    «ՏԵԽՆՈԼՈԳ-ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ». Տեսական գիտելիքից դեպի 5-7-րդ դասարանցիների գործնական կարողունակություններ Հարգելի՛ գործընկերներ, շարունակելով իմ հեղինակային, մրցանակակիր նախագծի ներկայացումը («Մեդիանախաձեռնությունների կենտրոնի» մրցույթի հաղթող)՝ այսօր ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել նախագծի այն առանցքային ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ,…

  • ՄԵԴԻԱԳՐԱԳԵՏ ՏԵԽՆՈԼՈԳ

    Թեմայի հեղինակ՝ Մարինե Ավետիսյան

    Տեխնոլոգիայի սիրելի՛ ուսուցիչներ․ Ուրախ եմ ֆորումում Ձեզ ներկայացնել իմ հեղինակային հոդվածը՝ «ՄԵԴԻԱԳՐԱԳԵՏ ՏԵԽՆՈԼՈԳ» վերնագրով, և ցանկանում եմ բացել փակագծերը՝ անդրադառնալով այս թեմայի հույժ արդիականությանն ու մեր առջև դրված նպատակներին: Ինչո՞ւ…

  • Ինչպե՞ս «Շրջել» պատմության դասարանը. 5E մոդելի, խաղայնացման և ԱԲ գործիքների սիներգիան

    Թեմայի հեղինակ՝ Դիաննա Ք.

    Հարգելի՛ գործընկերներ, եկեք անկեղծ լինենք՝ այսօրվա «դիջիթալ» սերնդին դժվար է զարմացնել պատմական փաստերի պարզ վերարտադրությամբ: Հանրակրթության պետական նոր չափորոշիչը (ՀՊՉ) մեզնից պահանջում է ձևավորել կարողունակություններ, իսկ դա նշանակում է՝ աշակերտը…