Երևանի պետական հումանիտար քոլեջում տեղի է ունեցել գերմաներեն լեզվի իմացության հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և ԳԴՀ երկրամասերի մշակույթի և լուսավորության նախարարների համաժողովի գլխավոր քարտուղար Ուդո Միխալիկը: Դավիթ Սահակյանը, շնորհավորելով ուսանողներին, ընդգծել է կրթության կարևորությունը երիտասարդների համար: «Ժամանակակից աշխարհում կրթությունն ամենակարևոր ներդրումն է, քանի որ բոլորս ականատես ենք, թե ինչ արագ է փոփոխվում աշխարհը, ինչպես են առաջանում նոր և անհետանում երբեմնի տարածված մասնագիտություններ, բայց այդ ամենի հետ մեկտեղ մնայուն է մնում յոււրաքանչյուրի կրթությունը: Եվ այս փոփոխական աշխարհում հենց այդ անհատական կապիտալն է, որ ոչ ոք չի կարող խլել, այն յուրաքանչյուրի բարօրության գրավականն է: Մեր փոքր երկիր լինելը, ի թիվս իր բացասական կողմերի, ունի բավականին լուրջ առավելություն՝ յուրաքանչյուրի նվաճումն իր ազդեցությունն է ունենում երկրի կրթության ճանապարհի և բարօրության վրա: Այսինքն` երբ յուրաքանչյուրս կարողանում եք մեր տեղը գտնել և առաջին հերթին օգտակար լինել մեր ընտանիքին, դրանով նաև օգտակար ենք լինում մեր երկրին և առաջ տանում այն: Որպես փոքր երկիր` կարևոր է նաև օտար լեզուների իմացությունը: Դրանով ոչ միայն կարողանում ենք ավելի լավ հաղորդակցվել աշխարհի հետ, այլ նաև ներկայացնել մեր մշակույթն աշխարհին: Այս իմաստով գերմաներեն լեզվի իմացությունը շատ կարևոր է, որովհետև դրա միջոցով հաղորդակցվելու ենք այդ երկրի մեծ մշակույթին: Կրթության ճանապարհն ամենաճիշտ և շնորհակալ ուղին է, և անկախ դժվարություններից` այդ ճանապարհից երբեք չշեղվեք»,-դիմելով ուսանողներին` նշել է Դավիթ Սահակյանը:
ԳԴՀ երկրամասերի մշակույթի և լուսավորության նախարարների համաժողովի գլխավոր քարտուղար Ուդո Միխալիկն իր հերթին նշել է, որ առաջին անգամ է Հայաստանում: «Առանձնահատուկ նվեր է ինձ համար` լինել ձեր երկրում և ծանոթանալ նրա հրաշալի մշակույթին: Իմ աշխատանքով պայմանավորված` ես ներդնում եմ իմ ողջ ջանքերը, որպեսզի այսօր աշխարհում ավելի շատ դպրոցներ առավել լավ կրթություն ստանալու հնարավորություն ունենան: Հպարտ եմ, որ իմ երկիրը կարողանում է աջակցել Հայաստանի ուսումնական հաստատություններին, այդ թվում` գերմաներենի տարածման գործում: Օտար լեզուների իմացությունն այսօր իսկապես շատ կարևոր է, քանի որ այն շատ դռներ է բացում մեր առջև: Գերմաներենի իմացության այս դիպլոմները ճանաչված են աշխարհի շատ երկրներում, որը կօգնի շատերին` առանց լեզվի իմացության այլ վկայակաների աշխատանք գտնել և շարունակել իրենց կրթությունը»,-նշել է նա:
Նշենք, որ Երևանի պետական հումանիտար քոլեջի մի շարք ուսանողներ, հաջողությամբ հաղթահարելով գերմաներենի իմացության բավարար շեմը, ստացել են համապատասխան հավաստագրեր:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, այսօր ցանկանում եմ բարձրացնել մի թեմա, որն ուղղակիորեն ազդում է մեր ամենօրյա աշխատանքի որակի և մեր ներքին խաղաղության վրա: Դա ուսուցիչ-ծնող փոխհարաբերություններն են: Բոլորս էլ հասկանում ենք, որ…
Ողջույն, սիրելի՛ գործընկերներ: Այսօր ցանկանում եմ անդրադառնալ արդյունավետ դասի կառուցվածքին: Ժամանակակից կրթության մեջ առանցքային նշանակություն ունի դասի փուլերի ճիշտ հաջորդականությունը՝ Խթանումից մինչև Կշռադատում և Անդրադարձ: Յուրաքանչյուր փուլ ունի իր առանձնահատկություններն…
«ՏԵԽՆՈԼՈԳ-ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ». Տեսական գիտելիքից դեպի 5-7-րդ դասարանցիների գործնական կարողունակություններ Հարգելի՛ գործընկերներ, շարունակելով իմ հեղինակային, մրցանակակիր նախագծի ներկայացումը («Մեդիանախաձեռնությունների կենտրոնի» մրցույթի հաղթող)՝ այսօր ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել նախագծի այն առանցքային ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ,…
Տեխնոլոգիայի սիրելի՛ ուսուցիչներ․ Ուրախ եմ ֆորումում Ձեզ ներկայացնել իմ հեղինակային հոդվածը՝ «ՄԵԴԻԱԳՐԱԳԵՏ ՏԵԽՆՈԼՈԳ» վերնագրով, և ցանկանում եմ բացել փակագծերը՝ անդրադառնալով այս թեմայի հույժ արդիականությանն ու մեր առջև դրված նպատակներին: Ինչո՞ւ…
Հարգելի՛ գործընկերներ, եկեք անկեղծ լինենք՝ այսօրվա «դիջիթալ» սերնդին դժվար է զարմացնել պատմական փաստերի պարզ վերարտադրությամբ: Հանրակրթության պետական նոր չափորոշիչը (ՀՊՉ) մեզնից պահանջում է ձևավորել կարողունակություններ, իսկ դա նշանակում է՝ աշակերտը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց