Ազգային երաժշտությունը մը մեծության չափանիշ է,
երաժշտությունը որքան մեծ է՝ ազգն էլ նույնքան մեծ է։
Կոմիտաս
Հոկտեմբերի 23-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ «Մեղեդի» խորագրով համերգ, որը նվիրված էր Երաժշտության միջազգային օրվան։ Միջոցառման նպատակն էր ներկայացնել հայ երաժշտարվեստի ռահվիրա Կոմիտասին, արժևորել դուդուկը որպես ազգային նվագարան, զարգացնել սաների երաժշտական ճաշակը, ինչպես նաև նպաստել սաների մասնագիտական առաջընթացին և կատարողական կարողությունների ամրապնդմանը։
Կենտրոնի ազգագրական երգ ու պարի, դուդուկի խմբակների սաների մասնակցությամբ կայացած համերգը յուրօրինակ էր ու տպավորիչ։ Հանդիսատեսին հիացրեց տարբեր խմբերի համատեղ պատրաստած պարային ու երաժշտական կատարումները: Ազգագրական երգի խմբակը ներկայացրեց Մեծն Կոմիտասի որոշ խաղիկներ և ռազմահայրենասիրական ոգեշունչ երգեր, պարարվեստի խմբակը՝ ազգային ավանդական պարեր և ազդեցիկ բեմադրություններ, իսկ դուդուկի խմբակի սաները հնչեցրին ամենասիրված և հին երաժշտական գործիքի հոգեթով ելևէջները։
Ներկաների վրա տպավորիչ ազդեցություն թողեց «Ապրելու ապրիլ» երգի ներքո ցուցադրված պարային բեմադրությունը, որն արտահայտում էր հայի անպարտելի ոգին և հավատքի զորությունը։ Միջոցառումը եզրափակվեց «Ապրել խաղաղ» երգի կատարումով, որը մասնակից սաների կողմից յուրօրինակ կոչ էր՝ բոլոր ազգերի հետ համերաշխ և բարեկամ ապրելու։
Միջոցառման ավարտին «Ընտանիք» կենտրոնի տնօրեն Ա. Մինասյանն անակնկալ էր պատրաստել գեղանկարչության խմբակի սան Անժելա Պապիկյանի համար: 2017 թվականի ապրիլ ամսին Ճապոնիայի Կանագավա նահանգում անցկացված «Աշխարհի երեխաներ 19-րդ միջազգային ցուցահանդես»-ում Անժելա Պապիկյանի աշխատանքը 12 տարեկանների խմբում զբաղեցրել էր 1-ին տեղը` արժանանալով դիպլոմի, որը հանձնվեց կենտրոնի տնօրենի կողմից:
Միջոցառումը մեկ անգամ ևս փաստեց, որ մենք` հնամենի մշակութային ժառանգություն կրողներս, բարոյական պատասխանատվություն ենք կրում այն պահպանելու և փոխանցելու հաջորդ սերունդներին...
Հ. Սարգսյան
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց