Հոկտեմբերի 18-ին Վանաձորի Սուրբ Գ. Նարեկացի եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ վիկտորինա նվիրված «Մեր մեծերը» շարքից` Տ. Չուխաճյանի 180-ամյակին:
Վիկտորինան կազմակերպել էր Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի երաժշտության ուսուցչուհի Գայանե Ղազարյանը: Վիկտորինային հրավիրված էին դպրոցի ուսուցիչները, ծնողները, ինչպես նաև Սուրբ Գ. Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը: Միջոցառմանը մասնակցում էին 5-8-րդ դասարանների աշակերտները:
Վիկտորինան անցկացվեց «Պարադիզ» (VIIIադաս.) և «Վիրտուոզ» (VIIIբ դաս.)թիմերի միջև:
Միջոցառումն ուներ տեղեկատվական և ուսուցողական նպատակ.
-սովորողներին ծանոթացնել Չուխաճյան կոմպոզիտորի, դիրիժորի, մանկավարժի, երաժշտահասարակական գործչի, հայկական օպերային արվեստի հիմնադրի, եվրոպական երաժշտական ստանդարտներով առաջին հայ ստեղծագործողի կյանքին և ստեղծագործական գործունեությանը,
- իրազեկել հայ ազգային երաժշտության տիտաններից մեկի` Տ. Չուխաճյանի երաժշտական ժառանգությանը, որպես արևմտահայ երաժշտական ստեղծագործության գագաթ, ով ստեղծագործեց արևմտահայ դասական ստանդարտներով,
- սովորողների մեջ ձևավորել ազգային և համաշխարհային գեղարվեստական արժեքները ճանաչելու և արժեվորելու կարողություններ և հմտություններ:
Դահլիճը մեծ հետաքրքրությամբ դիտեց Տ. Չուխաճյանի կենսագրական համառոտ ֆիլմը, որը համեմված էր թե' օպերաներից հատվածներով և թե' նկարներով: Վիկտորինայի հարցերը ընտրում էին սովորողները, որոնք ցուցադրվում էին մեծ էկրանին: Միջոցառումն անցավ ջերմ և մի քիչ էլ թեժ մթնոլորտում, քանի որ ուսուցչուհին դահլիճի համար էլ էր նախապատրաստել հարցեր: Վիկտորինայի երաժշտական հարցերի ներքո հնչեցին Չուխաճյանի գրչին պատկանող օպերաներից ու օպերետներից` «Արշակ II», «Ինդիանա», «Զեմիրե», «Լեբլեբիջի» և այլն:
Վիկտորինայում հաղթեց «Պարադիզ» թիմը, որը պարգևատրվեց պատվոգրով: Իսկ որպես ակտիվ մասնակից «Վիրտուոզ» թիմից պատվոգրով պարգևատրվեց Շահանե Խաչատրյանը:
Վիկտորիայի վերջում ելույթ ունեցան մեր շնորհալի սաներից նրանք, ովքեր սովորում էին Վանաձորի Տ. Չուխաճյանի անվան արվեստի կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունում: Այն ավարտվեց «Մենք քաջ տոհմի զավակներն ենք» միասնական երգով:
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց