ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի առաջին փուլը Ուրասարի հիմնական դպրոցում

Հոկտեմբերի 26, 2017
Դպրոցական անցուդարձ

23.10.2017թ Ուրասարի հիմնական դպրոցում անցկացվեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան հոբելյանական 11-րդ մրցույթ-փառատոնի առաջին փուլը, որն  այս անգամ նվիրված է հայ ժողովրդի բոլոր ժամանակների ազգային - ազատագրական պայքարին՝ «Արցախյան ազատամարտ-30» խորագրով:

Մրցույթին մասնակցեցին և՛ տարրական, և՛ հիմնական դպրոցի սաները: Հիանալի ասմունքեցին Հերմինեն, Արամը, Արտյոմը, Հռիփսիմեն, Սուրենը... Սակայն լավագույնս հանդես եկան 6-րդցիները՝ Սյուզաննան, Մեխակն ու Էրիկը: Փառատոնի նպատակն է մատաղ սերնդի ուշադրությունը բևեռել հայրենի գրականությանը, սատարել գալիք սերնդի մեջ հայոց լեզվի ու պոեզիայի նկատմամբ սիրո վերածննդին, շարունակելի դարձնել հայ ասմունքի հարուստ ավանդույթները: Այս դիտանկյունից հանդիսատեսն արժևորեց Էրիկ Կիրակոսյանի ներկայացրած համարները, որոնք նա կկրկնի մարզային փուլում: 

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…