Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հնչած հարցին, այն է՝ կամավոր ատեստավորման գործընթաց նախատեսվո՞ւմ է արդյոք դպրոցների տնօրենների, վարչատնտեսական համակարգողների կամ ԿԳՄՍՆ ենթակայության տակ գտնվող այլ ՊՈԱԿ-ների տնօրենների համար, նախարար Ժաննա Անդրեասյանն արձագանքել է.
«Տնօրենների համար ատեստավորում լինելու է, բայց այն չի կրելու կամավոր բնույթ: Առանցքային է, որ դպրոցի կառավարման համար պատասխանատու անձնակազմը, այս պարագայում՝ տնօրենը և ադմինիստրատիվ կազմը նույնպես ատեստավորվեն, և այդ ատեստավորման համար հիմք ծառայեն դպրոցի կատարողական ցուցանիշները։ Նպատակն է, որ տնօրեններն ավելի կենտրոնացած լինեն ուսումնական հաստատությունների ցուցանիշների որակի և դրա արդյունքում ձևավորվող միջավայրի վրա և կարողանան պատասխանատվություն կրել արդյունքների համար: Եվ երբ արդյունքները կլինեն բավարար, վարձատրությունը նույնպես էապես կբարձրանա»:
Նա տեղեկացրել է, որ Կառավարությունն արդեն սահմանել է դպրոցների կատարողականի գնահատման կարգը, և լրացուցիչ գործիքներ են նախատեսվել բարձր կատարողական ունեցող դպրոցներին մրցութային եղանակով լրացուցիչ միջոցների տրամադրման և նորարարական ծրագրերի իրականացման նպատակով:
Նախարարի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ աշխատող ՊՈԱԿ-ների գործունեության տիրույթը բավականին լայն է, և բոլոր ոլորտներում էլ ներդրված են համապատասխան մեխանիզմներ, որոնք միտված են մոտիվացիոն համակարգի բարձրացմանը և ֆինանսավորման նոր մոդելների կիրառմանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՊՉ նոր պահանջների համատեքստում մեր առաջնային խնդիրն է սովորողների մոտ ձևավորել ոչ թե պատրաստի գիտելիք վերարտադրելու, այլ ինքնուրույն, քննադատաբար մտածելու և սեփական դիրքորոշումն արտահայտելու կարողունակություններ: Հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ…
Խաղային մեթոդների կիրառումը տարրական դասարաններում՝ որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց Մեթոդական հոդված Ներածություն Ժամանակակից կրթական գործընթացում կարևոր խնդիրներից է սովորողների ակտիվ ներգրավվածության ապահովումը, հետաքրքրության խթանումը և ուսումնական նյութի արդյունավետ յուրացումը:…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…