Այս տարեվերջին կավարտվեն առաջին 300 դպրոցների վերակառուցման, կառուցման, հիմնանորոգման աշխատանքները:
«Կառավարության 2026–2031 թվականների հնգամյա ծրագրում նախատեսում ենք հաջորդ 300-ը, որից 70-ի աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են»,- հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։
Արձագանքելով պատգամավորի հարցին՝ Հովտաշատի միջնակարգ դպրոցի շահագործման հանձնելու վերաբերյալ, նախարարը նշել է, որ Հովտաշատի դպրոցը վերը նշված հաստատությունների շարքում է, և այնտեղ այժմ աշխատանքներն ընթանում են մեծ թափով:
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Հովտաշատի աշակերտներն այժմ հաճախում են Հայանիստի նորակառույց դպրոց երկրորդ հերթով, ինչը նշանակում է, որ այսօր էլ նրանք օգտվում են բարեկարգ միջավայրից ու պայմաններից․ «Շուտով Հովտաշատի դպրոցն էլ դռները կբացի, և երեխաները հենց իրենց գյուղի դպրոցում կսովորեն ժամանակակից, անվտանգ և բարեկարգ պայմաններով կրթական միջավայրում»։
Անդրադառնալով այլ դպրոցներում իրականացվող աշխատանքներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ պետության հանձնառությունն է գույքագրել բոլոր դպրոցներում առկա խնդիրները և լուծումներ տալ դրանց:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՊՉ նոր պահանջների համատեքստում մեր առաջնային խնդիրն է սովորողների մոտ ձևավորել ոչ թե պատրաստի գիտելիք վերարտադրելու, այլ ինքնուրույն, քննադատաբար մտածելու և սեփական դիրքորոշումն արտահայտելու կարողունակություններ: Հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ…
Խաղային մեթոդների կիրառումը տարրական դասարաններում՝ որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց Մեթոդական հոդված Ներածություն Ժամանակակից կրթական գործընթացում կարևոր խնդիրներից է սովորողների ակտիվ ներգրավվածության ապահովումը, հետաքրքրության խթանումը և ուսումնական նյութի արդյունավետ յուրացումը:…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…