ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է 2027 թվականի պետական բյուջեի նախագծով տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ֆինանսավորմանը՝ ընդգծելով, որ երեխաներին մատուցվող ծառայությունների որևէ կրճատում չի նախատեսվում. Ավելին՝ նախատեսված են մի շարք բարեփոխումներ։
Նախարարը տեղեկացրել է, որ 2027 թվականին այս ուղղության համար նախատեսված է շուրջ 3,6 միլիարդ դրամ։ Բյուջետային տողում արտացոլված փոփոխությունը պայմանավորված է բացառապես պլանավորման ճշգրտմամբ և վերլուծական աշխատանքով, քանի որ նախորդ տարիներին տվյալ ուղղությամբ մշտապես արձանագրվել է պլանավորվածից պակաս կատարողական։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող բոլոր երեխաները կշարունակեն ստանալ անհրաժեշտ աջակցությունն ամբողջ ծավալով։
Նախարարը ներկայացրել է նաև ոլորտում իրականացվող առանցքային բարեփոխումները՝ ուղղված ծառայությունների որակի և հասցեականության բարձրացմանը.
• Գործընթացների թվայնացում. տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետները կապահովվեն պլանշետներով և հատուկ ծրագրային հավելվածով։ Սա հնարավորություն կտա սահմանել այցերի իրականացման հստակ վերահսկողություն, ինչպես նաև տեղում մուտքագրվող տվյալների միջոցով ստանալ օպերատիվ տեղեկատվություն յուրաքանչյուր երեխայի առաջընթացի և առկա խնդիրների վերաբերյալ։
• Մասնագետների վարձատրության բարձրացում. շարունակվում է կադրերի խրախուսման քաղաքականությունը։ Նախորդ տարի մեկնարկած հոգեբանների կամավոր ատեստավորման գործընթացի շրջանակն ընդլայնվում է, և ընթացիկ տարվա դեկտեմբերից կատեստավեն նաև հատուկ մանկավարժները։
Նախարարն ընդգծել է, որ սա շարունակական գործընթաց է, և մեկ օրում հնարավոր չէ հասնել մատուցվող ծառայությունների որակի ու ծավալի լիարժեք բավարարմանը։ Ժաննա Անդրեասյանն արձանագրել է՝ համընդհանուր ներառականության համակարգի ներդրման առումով գրանցվել է էական առաջընթաց, մասնավորապես՝ Կառավարությունը ներդրել է նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառականության անցման ժամանակացույցը, մանկապարտեզներ հաճախող կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թիվը կազմում էր ընդամենը 90, մինչդեռ այսօր այդ ցուցանիշը հատել է 2000-ի սահմանը։
Ամփոփելով խոսքը՝ Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ վաղ տարիքից երեխաների հետ տարվող մասնագիտական աշխատանքն ուղղակիորեն նպաստում է դպրոցական փուլում առավել բարձր արդյունքների գրանցմանը, ուստի այս ուղղությունը շարունակում է մնալ նախարարության ուշադրության կենտրոնում։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՊՉ նոր պահանջների համատեքստում մեր առաջնային խնդիրն է սովորողների մոտ ձևավորել ոչ թե պատրաստի գիտելիք վերարտադրելու, այլ ինքնուրույն, քննադատաբար մտածելու և սեփական դիրքորոշումն արտահայտելու կարողունակություններ: Հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ…
Խաղային մեթոդների կիրառումը տարրական դասարաններում՝ որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց Մեթոդական հոդված Ներածություն Ժամանակակից կրթական գործընթացում կարևոր խնդիրներից է սովորողների ակտիվ ներգրավվածության ապահովումը, հետաքրքրության խթանումը և ուսումնական նյութի արդյունավետ յուրացումը:…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…