ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գիտական կազմակերպությունների, բուհերի, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու գիտական արդյունքի առևտրայնացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Լիլիթ Մկրտչյանը:
Նախարարը նշել է, որ գիտական արդյունքի առևտրայնացման թիրախն ամրագրված է ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրով․
«Մեր որոշ գիտական ինստիտուտներ ունեն այնպիսի արդյունքներ, որոնք կարող են հետաքրքիր լինել և առևտրայնացվել: Անհրաժեշտ է հասկանալ, թե որոնք են այս ճանապարհին հանդիպող խոչընդոտները, և ինչ փոփոխությունների, առաջարկների կարիք կա, որպեսզի կարողանանք այս շղթան արդյունավետորեն գործարկել: Այսօրվա քննարկման նպատակն է հստակորեն նախանշել մեր հաջորդական քայլերը, որոնք կտանեն դեպի հիմնական նպատակ»։
Հանդիպման շրջանակում գիտական կառույցների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց ոլորտում առկա խնդիրները, հանդես են եկել առաջարկներով և ներկայացրել իրենց փորձը:
Բարձրացված հարցերը, մասնավորապես, վերաբերել են մարքեթինգային գործունեության կազմակերպմանը՝ որպես առանձին գործառույթ, մտավոր սեփականության, հեղինակային իրավունքի պահպանման մեխանիզմներին, գնումների գործընթացի պարզեցմանը, ինչպես պետական կառույցների, այնպես էլ մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունավետության բարձրացմանն ու ընդլայնմանը, գիտաշխատողների կարողությունների զարգացմանը, կադրերի համալրմանը և այլն: Քննարկմանը հատկապես կարևորվել է գիտությունը հասարակության կյանքում առավել տեսանելի և գործնական կիրառությամբ ներկայացնելու անհրաժեշտությունը՝ հանրային իրազեկման բարելավման նպատակով։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՊՉ նոր պահանջների համատեքստում մեր առաջնային խնդիրն է սովորողների մոտ ձևավորել ոչ թե պատրաստի գիտելիք վերարտադրելու, այլ ինքնուրույն, քննադատաբար մտածելու և սեփական դիրքորոշումն արտահայտելու կարողունակություններ: Հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ…
Խաղային մեթոդների կիրառումը տարրական դասարաններում՝ որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց Մեթոդական հոդված Ներածություն Ժամանակակից կրթական գործընթացում կարևոր խնդիրներից է սովորողների ակտիվ ներգրավվածության ապահովումը, հետաքրքրության խթանումը և ուսումնական նյութի արդյունավետ յուրացումը:…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…