Նիդերլանդների Թագավորության դեսպանության և Մշակույթի զարգացման հիմնադրամի միջև կնքվել է դրամաշնորհի հատկացման պայմանագիր՝ Հայաստանում «Ժառանգության նորովի բացահայտում՝ իմերսիվ պատմությունների միջոցով. թանգարանները՝ հանուն կայուն զարգացման» ծրագրի իրականացման նպատակով։
Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Նախաձեռնության նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ վերաիմաստավորել թանգարանային այցելությունները՝ հայկական գրական ժառանգությունը համադրելով բնապահպանական կրթության և կայուն զարգացման գաղափարների հետ։ Ծրագրում ընդգրկված են Խաչատուր Աբովյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի տուն-թանգարանները և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի՝ Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան մասնաճյուղը, որոնց հավաքածուների, գրական երկերի ու կենսագրական դրվագների հիման վրա կստեղծվեն լրացված իրականության (AR) ինտերակտիվ պատմություններ:
Այս տեխնոլոգիան թույլ կտա իրական ցուցադրությունները համալրել թվային բովանդակությամբ՝ այցելուներին հնարավորություն տալով առավել խորությամբ բացահայտել ցուցանմուշների պատմությունը։ Նախաձեռնության առանցքում մարդու և բնության փոխհարաբերությունն է, ինչն արտացոլված է հայ գրողների կյանքում ու ստեղծագործություններում և կծառայի որպես հարթակ ժամանակակից բնապահպանական մարտահրավերները՝ կլիմայի փոփոխությունը, կենսաբազմազանության կորուստը և շրջակա միջավայրի պահպանությունը բարձրաձայնելու համար։
Ծրագիրն ուղղված է տարբեր տարիքային խմբերին՝ հատկապես երիտասարդներին, և միտված է քննադատական մտածողության խթանմանն ու բնության ու մշակութային ժառանգության հանդեպ հոգատար վերաբերմունքի ձևավորմանը։
Ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է նաև նիդերլանդացի փորձագետների ներգրավմամբ թանգարանային աշխատակիցների մասնագիտական վերապատրաստումը, ինչի արդյունքում ստեղծված AR փորձառությունները կներդրվեն մասնակից թանգարաններում և կուղեկցվեն հանրային կրթական միջոցառումներով՝ ամրապնդելով թանգարանների դերը՝ որպես ժամանակակից կրթության, երկխոսության և հանրային ակտիվ ներգրավման ժամանակակից հարթակների։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՊՉ նոր պահանջների համատեքստում մեր առաջնային խնդիրն է սովորողների մոտ ձևավորել ոչ թե պատրաստի գիտելիք վերարտադրելու, այլ ինքնուրույն, քննադատաբար մտածելու և սեփական դիրքորոշումն արտահայտելու կարողունակություններ: Հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ…
Խաղային մեթոդների կիրառումը տարրական դասարաններում՝ որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց Մեթոդական հոդված Ներածություն Ժամանակակից կրթական գործընթացում կարևոր խնդիրներից է սովորողների ակտիվ ներգրավվածության ապահովումը, հետաքրքրության խթանումը և ուսումնական նյութի արդյունավետ յուրացումը:…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…