ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Արամի 44 հասցեում գործող «Թումո ստուդիոս» (TUMO Studios), շրջել արհեստանոցներում, ծանոթացել ծրագրերին:
Նրան ուղեկցել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը:
Նախարարի տեղակալին, մասնավորապես, ներկայացվել են 3D սկանավորման հնարավորությունները և դիտարկվել թանգարանների հետ համագործակցության հնարավոր ուղղությունները:
«Թումո ստուդիոսը» կրթական ծրագիր է, որը նախատեսված է 18-28 տարեկան երիտասարդների համար:
Շրջայցի ընթացքում Ալֆրեդ Քոչարյանը հանգամանորեն ծանոթացել է նաև ստեղծարար կենտրոնի գործունեությանը, նպատակներին, ծրագրերին, որոնք ներառում են տեխնիկական դասընթացներ և դիզայներական ատելյեներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ոսկերչությունը, խեցեգործությունը, նորաձևությունն ու հագուստը, ասեղնագործությունը, սեղանի պարագաների ու կենցաղային իրերի դիզայնը:
Այնուհետև Ալֆրեդ Քոչարյանը շրջել է «Թումո ստուդիոսի» խանութ-սրահում, որտեղ ցուցադրվում և վաճառվում են ծրագրի շրջանակում ստեղծված աշխատանքները:
Այցի ընթացքում քննարկել են նաև համագործակցության մի շարք հնարավորություններ և դրանց իրագործման ուղիներ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…