Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի Հանրապետության կրթության, սպորտի և երիտասարդության նախարար Աթենա Միխայիլիդուի գլխավորած պատվիրակությունը ճանաչողական և գործնական հագեցած այց է կատարել մի շարք կրթական ու մշակութային հաստատություններ։
Բարձրաստիճան հյուրին շրջայցերի ընթացքում ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը:
Կրթական և գիտական գործակցության ընդլայնում ԵՊՀ-ում
Պատվիրակության առաջին կանգառը Երևանի պետական համալսարանն էր: ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ կապերի սերտացման, համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացման, ուսանողների ու դասախոսների ակադեմիական փոխանակման հեռանկարները, ինչպես նաև Կիպրոսի համալսարանում հայագիտական կենտրոն կամ ամբիոն հիմնելու հնարավորությունները։
Երիտասարդական քաղաքականության հայաստանյան փորձը Ծաղկաձորում
Կիպրական պատվիրակությունն այցելել է նաև Ծաղկաձորի «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոն: Հյուրերը ծանոթացել են կենտրոնի գործունեությանը, ստեղծված ժամանակակից պայմաններին և իրականացվող կրթական ու ժամանցային ծրագրերին՝ բարձր գնահատելով երիտասարդների ներուժի բացահայտմանն ուղղված հայաստանյան փորձը։
Այց Թումո կենտրոն
Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն՝ ծանոթանալու ոչ ֆորմալ կրթության հայկական հաջողված մոդելին։ Նրան ներկայացվել են կենտրոնի գործունեությունը, իրականացվող ընթացիկ կրթական ծրագրերը, նորարարական տեխնոլոգիական հնարավորություններն ու ենթակառուցվածքները։ Նախարարը հանդիպել է «Թումո» կենտրոն այցելող երիտասարդներին, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել նախասիրություններով:
Հաղորդակցություն բազմադարյա մշակութային ժառանգությանը
Հայաստանի հարուստ պատմամշակութային արժեքներին հաղորդակից դառնալու նպատակով պատվիրակությունն այցելել է նաև Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ: Նախարար Աթենա Միխայիլիդուն և պատվիրակության անդամները դիտել են թանգարանի մշտական ու նորաբաց ցուցադրությունները՝ ծանոթանալով հայ ձեռագրական արվեստի բացառիկ նմուշներին:
Ճանաչողական շրջայցն ամփոփվել է Հայաստանի պատմության թանգարանում, որտեղ հյուրերը ծանոթացել են թանգարանային հարուստ հավաքածուներին, մշտական ու նոր ցուցադրություններին, որոնք ամբողջական պատկերացում են տալիս հայ ժողովրդի բազմադարյա պատմության և քաղաքակրթական հետագծի մասին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…