ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններով

Նոյեմբերի 5, 2026
Սպորտային լուրեր

2027 թվականին մասսայական սպորտի ծրագրին նախատեսվում է հատկացնել 12.92 մլրդ դրամ, ինչը 134.8 տոկոսով գերազանցում է 2026 թվականի ցուցանիշը։

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի ֆինանսավորման առաջնահերթությունները, նոր ծրագրերն ու Հայաստանում անցկացվելիք միջազգային խոշոր մարզական միջոցառումները։

Ըստ նախարարի՝ սպորտի ֆինանսավորման աճը վերջին տարիներին եղել է  պետական շարունակվող քաղաքականություն․ 2021-2025 թվականներին ոլորտի փաստացի ծախսերը կրկնապատկվել են՝ հասնելով 8.4 մլրդ դրամի։

Լողի, դահուկային սպորտի ու հրաձգության անվճար պարապմունքներ մարզերի դպրոցականների համար

Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարևորել է մարզերում երեխաների համար սպորտով զբաղվելու հնարավորությունների ընդլայնումը։

«Մարզերում ներդրվել է դպրոցականների լողի անվճար պարապմունքների ծրագիր մասնավոր լողավազաններում։ Այժմ մարզաձևերի շրջանակն ընդլայնվել է՝ ներառելով նաև դահուկային սպորտն ու հրաձգությունը։ Այս մարզաձևերի ուսուցումը կֆինանսավորվի պետական միջոցներով, և մեր երեխաները կունենան սպորտով զբաղվելու ավելի մեծ հնարավորություններ»,- նշել է նախարարը։

Միաժամանակ կշարունակվեն Վարչապետի հովանու ներքո անցկացվող դպրոցականների  մրցաշարները։

4.9 մլրդ դրամ՝ մարզադպրոցների շենքային պայմանների բարելավմանը

Շարունակվելու են նաև մարզական ենթակառուցվածքների զարգացման աշխատանքները։ 2027 թվականին մարզադպրոցների շենքային պայմանների բարելավման համար նախատեսվում է 4.9 մլրդ դրամ։ Աշխատանքներ կիրականացվեն 8 մարզական հաստատությունում, ևս 10-ի համար կմշակվեն նախագծային փաստաթղթեր։

Միջազգային ինչպիսի՞ խոշոր առաջնություններ կհյուրընկալի Հայաստանը

Անդրադառնալով միջազգային մրցաշարերին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններով։

Հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը Հայաստանում կանցկացվեն Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը, որոնց նախատեսվում է շուրջ 50 երկրի մասնակցություն։ Մինչ խաղերի մեկնարկը՝ Երևանում տեղի կունենա ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների համաժողովը, իսկ Ֆրանկոֆոնիայի խաղերից անմիջապես հետո կմեկնարկեն Համահայկական խաղերը։

Բացի այդ՝ 2027 թվականին Հայաստանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությունը՝ ձմռանը, սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը՝ գարնանը և ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը՝ աշնանը։

Քննարկվում են նաև բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնության, սպորտային պարերի աշխարհի առաջնության, մինչև 21 տարեկանների, երիտասարդների և պատանիների վարկանիշային մրցումների, ինչպես նաև լողափնյա վոլեյբոլի մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնության անցկացման հնարավորությունները։

«Այս առաջնությունները մեր երկիրը միջազգային մարզական քարտեզում դիրքավորելու շատ կարևոր նախաձեռնություններ են։ Մենք արդեն տեսնում ենք, որ մեր երկրի վարկանիշը սպորտի ոլորտում գնալով ամրապնդվում է, և յուրաքանչյուր հաջորդ համագործակցություն շատ ավելի մեծ վստահությամբ է վերապահվում մեր երկրին»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։

2.47 մլրդ դրամ՝ բարձր նվաճումներ ունեցող  և հեռանկարային մարզիկների խրախուսմանը

Բարձր նվաճումներ ունեցող և հեռանկարային համարվող մարզիկների խրախուսումը կշարունակվի՝ այդ նպատակին ուղղելով շուրջ 2.47 մլրդ դրամ։ Օլիմպիական խաղերի նախապատրաստման ծրագրի շրջանակում մարզիկները կշարունակեն ստանալ ամենամսյա ֆինանսական աջակցություն՝ մարզումներին և մրցումներին նախապատրաստվելու համար։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Թվային բուրգ․ տեսանելի լուծում՝ տրամաբանական մտածողության միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    «Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…

  • Գրական ստեղծագործության բազմակողմանի ընկալումը՝ դերային հարցազրույցի միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…

  • Գրականություն`առանց սահմանների

    Թեմայի հեղինակ՝ Տաթուշ

    Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…

  • Ինտերակտիվ մեթոդների դերը

    Թեմայի հեղինակ՝ Anna Babayan

    Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…

  • Օտար լեզվի դասավանդման մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…