Մոնակոյի Իշխանապետությունում Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սպորտի նախարարների 19-րդ համաժողովի շրջանակում կայացել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հանդիպումը Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ի բարձրագույն հովանու ներքո գործող Խաղաղություն և սպորտի կազմակերպության նախագահ Ժոել Բուզուի, Նորին Մեծություն արքայազն Ալբերտ II-ի խորհրդական Ժան-Ժերոմ Պերեն-Մորտիեի և կառույցի գործադիր տնօրեն Մելիսա Սասի հետ:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են կազմակերպության գործունեությունը ու նախաձեռնությունները սպորտի միջոցով խաղաղության գաղափարի տարածման և տարբեր երկրների ու կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ։
Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը՝ ընդգծելով երկխոսության, փոխվստահության և համագործակցության միջոցով երկարատև ու կայուն խաղաղության ապահովման անհրաժեշտությունը։
Նշվել է, որ երկկողմ համագործակցությունը կարող է նպաստել սպորտի զարգացմանը՝ միաժամանակ խթանելով սոցիալական համախմբվածության ամրապնդումն ու տարբեր համայնքների միջև երկխոսությունը։ Կողմերն անդրադարձել են սպորտային քաղաքականության մեջ, կրթական ծրագրերում և երիտասարդական նախաձեռնություններում խաղաղության, հանդուրժողականության և սոցիալական համերաշխության արժեքների համակարգված ներառմանը։
Անդրադարձ է եղել նաև 2027 թվականին Հայաստանում նախատեսվող Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի շրջանակում համագործակցության հնարավարությանը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…