ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար

Հոկտեմբերի 30, 2026
Սպորտային լուրեր

Կառավարությունը 328 մլն 218.8 հազար դրամ է հատկացրել Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքներ գրանցած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակների տրամադրման նպատակով։

Որոշումն ընդունվել է գործադիրի նիստում։

ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-Ն որոշման համաձայն՝ միջազգային հեղինակավոր մրցաշարերում բարձր արդյունքներ գրանցած մարզիկներին և նրանց մարզիչներին տրամադրվում են անվանական թոշակներ։ 2025 թվականին ցուցաբերած մարզական բարձր արդյունքների համար անվանական թոշակ է հատկացվել շուրջ 208 մարզիկի, 161 անձնական և հավաքական թիմերի 58 մարզչի։

2026 թվականի պետական բյուջեով «Մեծ նվաճումների սպորտ» ծրագրի շրջանակում անվանական թոշակների տրամադրման համար նախատեսվել էր շուրջ 735.9 մլն դրամ, որով ապահովվել են հունվար-օգոստոս ամիսների վճարումները։ Տարեկան անհրաժեշտ ֆինանսավորումը կազմում է շուրջ 1 մլրդ 64.1 մլն դրամ, ուստի անվանական թոշակների տրամադրման գործընթացի անընդհատությունն ու ամբողջականությունն ապահովելու համար լրացուցիչ հատկացվել է 328.2 մլն դրամ: Միջոցները վերաբաշխվել են ԿԳՄՍ նախարարության 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված ծրագրերից:

Որոշման ընդունմամբ կապահովվի անվանական թոշակների վճարման շարունակականությունը՝ նպաստելով միջազգային մրցասպարեզում բարձր արդյունքներ գրանցած մարզիկների և նրանց մարզիչների պետական աջակցության և խրախուսման պետական քաղաքականության իրականացմանը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գրական ստեղծագործության բազմակողմանի ընկալումը՝ դերային հարցազրույցի միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…

  • Գրականություն`առանց սահմանների

    Թեմայի հեղինակ՝ Տաթուշ

    Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…

  • Ինտերակտիվ մեթոդների դերը

    Թեմայի հեղինակ՝ Anna Babayan

    Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…

  • Օտար լեզվի դասավանդման մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…

  • Արհեստական բանականությունը՝ գործընկեր, թե՞ սպառնալիք անգլերենի ուսուցչի համար

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Ղազարյան

    Հարգելի՛ գործընկերներ, Վերջին շրջանում, երբ ուսուցչական առօրյան լցված է տարակարգի պորտֆոլիոյի փաստաթղթավորմամբ, թեմատիկ ու օրվա դասերի պլանների կազմմամբ, դասավանդման մեջ թվային գործիքների և արհեստական բանականության (ԱԲ) ինտեգրմամբ, ինձ մոտ մի…