«Հանուն մշակութային երկխոսության» ծրագրի եզրափակիչ փուլում կազմակերպվեց ճանաչողական այց ծրագրի ակտիվ մասնակիցների համար՝ դեպի Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքի եզդիական մշակութային կենտրոն և Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր։ Ակնալիճ համայնքում մասնակիցները ծանոթացան եզդիական մշակույթի առանձնահատկություններին և հոգևոր ժառանգությանը։ Առավել մոտիկից ճանաչեցին Հայաստանում ապրող եզդի համայնքի մշակութային ինքնությունն ու արժեքները՝ կարևորելով ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանումն ու հանրահռչակումը։
Այնուհետև մասնակիցներն այցելեցին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, ծանոթացան Հայոց ազգագրության թանգարանում հայ ժողովրդի պատմության կարևորագույն էջերին, ազգային ինքնության պահպանմանն ու հայրենասիրական արժեքներին։ Հուշահամալիրի այցելությունը ևս մեկ առիթ էր արժևորելու պատմական հիշողության դերը սերունդների դաստիարակության և ազգային գիտակցության ձևավորման գործում։
«Հանուն մշակութային երկխոսության» ծրագիրն ևս մեկ անգամ հաստատեց, որ տարբեր մշակույթների ճանաչումն ու արժևորումը խաղաղության, հանդուրժողականության և միասնականության կարևոր նախապայմաններ են։ Մշակութային երկխոսությունը շարունակական գործընթաց է, որը հնարավորություն է տալիս պահպանելու ազգային ինքնությունը, բացահայտելու ժողովուրդների միջև ընդհանրություններն ու կառուցելու փոխըմբռնման և բարեկամության ամուր կամուրջներ։
Գեղարվեստական մասի վարիչ՝ Է. Ֆրանգուլյան
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…
Հարգելի՛ գործընկերներ, Վերջին շրջանում, երբ ուսուցչական առօրյան լցված է տարակարգի պորտֆոլիոյի փաստաթղթավորմամբ, թեմատիկ ու օրվա դասերի պլանների կազմմամբ, դասավանդման մեջ թվային գործիքների և արհեստական բանականության (ԱԲ) ինտեգրմամբ, ինձ մոտ մի…