ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Վաղ տարիքից զարգացնել սովորողների բնապահպանական գիտակցությունը․ Կենսաբազմազանության կրթության օր COP17-ի շրջանակում

Հոկտեմբերի 27, 2026
Միջազգային լուրեր

Կենսաբազմազանության պահպանությանն ուղղված աշխատանքը պետք է սկսվի կրթությունից՝ վաղ տարիքից զարգացնելով սովորողների բնապահպանական գիտակցությունը, քննադատական մտածողությունը և պատասխանատու վարքագիծը։

Այս մասին նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ելույթ ունենալով COP17-ի շրջանակում տեղի ունեցած Կենսաբազմազանության կրթության օրվա միջոցառմանը։

«Կենսաբազմազանության կորուստը մեր ժամանակի ամենալուրջ մարտահրավերներից է։ Դրա հաղթահարումը պահանջում է ոչ միայն արդյունավետ բնապահպանական քաղաքականություն, այլև գիտելիք, պատասխանատվություն և հասարակության բոլոր շերտերի ակտիվ ներգրավվածություն։ Հենց այս համատեքստում է կրթությունը դառնում առանցքային գործիք՝ ձևավորելու բնության նկատմամբ գիտակից վերաբերմունք և այն պաշտպանելու համար անհրաժեշտ կարողություններ։

Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանության օրակարգն առանձնահատուկ նշանակություն ունի՝ հաշվի առնելով մեր երկրի հարուստ կենսաբազմազանությունն ու բնական էկոհամակարգերը, որոնք կարևոր ազգային արժեք են և պահանջում են հետևողական ու երկարաժամկետ պահպանության քաղաքականություն»,- նշել է նախարարը՝ ընդգծելով կենսաբազմազանության կրթության զարգացմանն ուղղված մեր երկրի հաձնառությունը։

Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է կայուն զարգացմանն ուղղված կրթության դերի ամրապնդումը, ուսումնական գործընթացում բնապահպանական գիտելիքի ինտեգրումը, սովորողների կապի ամրապնդումը բնության և համայնքների հետ։ Նախարարի համոզմամբ՝ կրթությունը չպետք է սահմանափակվի միայն տեսական գիտելիքի փոխանցմամբ, այլ սովորողներին հնարավորություն ընձեռի ձեռք բերած գիտելիքները կիրառել գործնականում՝ մասնակցելով բնապահպանական նախաձեռնություններին։

Նախարարը շեշտել է նաև Կենսաբազմազանության կրթության գործողությունների գլոբալ ծրագրի (GPA-EB) նշանակությունը՝ ընդգծելով ազգային կրթական քաղաքականությունների, բնապահպանական նախաձեռնությունների, քաղաքացիական հասարակության, երիտասարդների, տեղական համայնքների և միջազգային կառույցների արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը։

Միջոցառումն անցկացվել է «Կենսաբազմազանության կրթությունը՝ հանուն վերափոխիչ փոփոխությունների. Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացումը կրթության և գործնական գործողությունների միջոցով» խորագրով։

Անհրաժեշտ է փոխել բնության նկատմամբ մարդկանց վերաբերմունքը

ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերն ևս ընդգծել է կրթության կարևորությունը կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական գիտակցության ձևավորման գործում՝ առանձնահատուկ կարևորելով երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը։ Նա անդրադարձել է նաև Կենսաբազմազանության կրթության գործողությունների նոր ծրագրին՝ այն համարելով միջազգային ջանքերի համադրման կարևոր ուղենիշ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Էկոլոգիական և երկրաբանական գիտությունների բաժնի տնօրեն Անտոնիո Աբրեուն շեշտել է, որ կենսաբազմազանության պահպանության նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է փոխել բնության նկատմամբ մարդկանց վերաբերմունքն ու վարքագիծը։

«Մենք չենք կարող հասնել կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հավակնոտ նպատակներին՝ առանց փոխելու այն ձևը, որով մարդիկ ընկալում և արժևորում են բնության հետ կապը։ Կրթությունն այս վերափոխման հիմնարար նախապայմանն է»,- նշել է Անտոնիո Աբրեուն՝ ընդգծելով, որ կրթությունը պետք է դուրս գա դասարանների սահմաններից՝ կապելով գիտելիքը գործնական քայլերի, իսկ բնության պահպանությունը՝ մարդկանց առօրյա կյանքի հետ։

Թեմատիկ քննարկումներ

Կենսաբազմազանության կրթության օրվա շրջանակում կանցկացվեն թեմատիկ քննարկումներ և ինտերակտիվ աշխատաժողովներ՝ նվիրված կրթության տարբեր մակարդակներում կենսաբազմազանության թեմաների ներառմանը, ուսուցիչների կարողությունների զարգացմանը, բնապահպանական կրթության նորարարական մոտեցումներին և համայնքների ներգրավվածության ընդլայնմանը։

Քննարկումներին մասնակցում են պետական կառույցների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների, երիտասարդական նախաձեռնությունների և բնապահպանական ոլորտի ներկայացուցիչներ։

Միջոցառման առանցքային թեմաներից է Կենսաբազմազանության կրթության գործողությունների գլոբալ ծրագրի նախագիծը, որի նպատակն է նպաստել կենսաբազմազանության վերաբերյալ գիտելիքների տարածմանը, բնության պահպանությանն ուղղված կարողությունների զարգացմանը և հասարակության լայն մասնակցությանը։

Միջոցառման հիմնական կազմակերպիչներն են Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ), Բնության պահպանության միջազգային միության Կրթության և հաղորդակցության հանձնաժողովը (IUCN CEC) և COP17-ի հայկական նախագահությունը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ինչպես արդյունավետ օգտագործել բժշկական բառապաշարը 11-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…

  • «Հայկ և Բել » առասպելի ուսուցումը

    Թեմայի հեղինակ՝ Margarit Tangyan

    «Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…

  • Գիտակցված ընթերցանության ձևավորումը և որակական հատկանիշները տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    ​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…

  • «Խոսում ենք ռուսերեն՝ «Լուսացույց» մեթոդով և Wordwall-ով»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…

  • Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…