ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանն ընդունել է «Պետրոֆ» /Petrof/ չեխական ընկերության սեփականատեր և գործադիր տնօրեն Զուզանա Ցերալովա Պետրոֆովային:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը:
Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը նշել է, որ բարձր է գնահատում Հայաստան-Չեխիա մշակութային երկկողմ հարաբերությունները և ընդգծել, որ «Petrof» ապրանքանիշի բարձրակարգ դաշնամուրները քաջածանոթ ու սիրված են հայ երաժշտական արվեստի ներկայացուցիչների և լայն հանրության կողմից:
Ներկայացնելով ընկերության համագործակցության առաջարկը՝ Զուզանա Ցերալովա Պետրոֆովան պատմել է, որ դաշնամուրներն ու երաժշտական այլ բարձրակարգ գործիքներն արտադրվում են Չեխիայի Հրադեց Կրալովե քաղաքում։
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավորություններն ու հեռանկարային ծրագրերը: Անդրադառնալով հետագա գործնական քայլերին՝ Տիգրան Վիրաբյանը նշել է, որ համապատասխան առաջարկությունների փաթեթը կքննարկվի շահառու կազմակերպությունների ու երաժշտական ուսումնական հաստատությունների հետ:
Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել նաև մշակութային փոխանակումներին՝ համատեղ համերգային ծրագրերի իրականացմանն ու ստեղծագործական կապերի ամրապնդմանն ուղղված այլ նախաձեռնություններին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…
«Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…
​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…
🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…
Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…