ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

«Սիմֆոնիկ Եվրոպա». համերգ՝ նվիրված հայ և եվրոպացի ժողովուրդների բարեկամությանը

Հոկտեմբերի 25, 2026
Մշակութային լուրեր

Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ «Սիմֆոնիկ Եվրոպա» խորագրով համերգը, որը նվիրված է հայ և եվրոպացի ժողովուրդների երկարամյա բարեկամությանն ու մշակութային կապերին:

Համերգը կյանքի է կոչվել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ։

Ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

«Այս գեղեցիկ նախաձեռնությունն արդեն երկրորդ  տարին անընդմեջ դարձել է Հայաստանի և Եվրոպական միության մշակութային համագործակցության կարևոր իրադարձություններից մեկը։ Այն վկայում է, որ մշակույթը ոչ միայն ինքնության պահպանման և հանրահռչակման միջոց է, այլև ժողովուրդներին միավորելու, վստահություն ձևավորելու և ընդհանուր արժեքները բացահայտելու բացառիկ հնարավորություն։

Հայաստանն ու Եվրոպան ունեն մշակութային հարուստ ժառանգություն, ստեղծագործական ավանդույթներ, կրթության ու գիտելիքի նկատմամբ խոր հարգանք։ Մեր մշակութային երկխոսությունը նաև ապագայի համատեղ կառուցման հնարավորություն է՝ նոր գաղափարների, ստեղծագործական համագործակցության, երիտասարդ արվեստագետների մասնագիտական զարգացման և մշակութային նորարարությունների միջոցով», - իր խոսքում նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը։

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն ընդգծել է, որ Եվրոպական միությունն ու Հայաստանն այսօր առավել մոտ են, քան երբևէ, իսկ «Սիմֆոնիկ Եվրոպա» համերգը վերածվել է  շարունակաբար ամրապնդվող  և մշակութային կապերը նշանավորող ամենամյա տոնակատարության։

«Եվրոպական միությունը հաստատապես Հայաստանի կողքին է։ Այս գեղեցիկ երեկոյի ընթացքում եկեք նշենք մշակույթի, արվեստի և երաժշտության ուժը, որը միավորում է մեզ»,- ասել է նա։

«Սիմֆոնիկ Եվրոպա» համերգային ծրագրում հնչել են եվրոպացի կոմպոզիտորների լավագույն ստեղծագործությունների ընտրանին, երաժշտության տարբեր երանգներ՝ Բեթհովենի դրամատիկ «Կորիոլան» նախերգանքից մինչև Վերդիի «Սիցիլիական ժամերգություն» օպերայի նախերգանքն ու Դեբյուսիի «Ծովը»։

Համերգը ղեկավարել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Բեթհովենի Դաշնամուրի թիվ 4 կոնցերտը ներկայացրել է աշխարհահռչակ դաշնակահար Ալիս Սառա Օտտը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։

Դաշնակահար Ալիս Սառա Օտտը մեր օրերի ամենաառաջադեմ դասական երաժիշտներից է։ Նրա գործունեությունն առանձնանում է ստեղծագործական ինքնատիպ նախագծերով, համաշխարհային հաջողություն գրանցած ալբոմներով և աշխարհի առաջատար նվագախմբերի ու դիրիժորների հետ համագործակցություններով։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ինչպես արդյունավետ օգտագործել բժշկական բառապաշարը 11-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…

  • «Հայկ և Բել » առասպելի ուսուցումը

    Թեմայի հեղինակ՝ Margarit Tangyan

    «Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…

  • Գիտակցված ընթերցանության ձևավորումը և որակական հատկանիշները տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    ​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…

  • «Խոսում ենք ռուսերեն՝ «Լուսացույց» մեթոդով և Wordwall-ով»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…

  • Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…