ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում

Հոկտեմբերի 25, 2026
Միջազգային լուրեր

COP17-ի «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍ նախարարության տաղավարում այսօր կրթության օր է:

ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողները «Ապագա ագրարայինների կանաչ նախաձեռնությունները» ցուցադրությամբ ներկայացրել են գյուղատնտեսական տարբեր աշխատանքներ կատարող ռոբոտներ և անօդաչու թռչող սարքեր /ԱԹՍ/։ Մասնավորապես՝ ցուցադրվել է ջերմատներում բերքահավաք իրականացնղ ռոբոտը, որը նախագծել և պատրաստել են քոլեջի ուսանողները։

Նրանք ներկայացրել են նաև դաշտում թունաքիմիկատների սրսկում, ինչպես նաև հերթապահություն, չափագրում և գեոդեզական տարբեր աշխատանքներ իրականացնող ԱԹՍ-ներ։ Ուսանողները տաղավարի այցելուներին ցուցադրել են Ագրիկ ռոբոտը, որն անասնաբուժական վիրահատական միջամտություններ է կատարում։ Ներկայացել են նաև ռոբոտացված սարքավորումներով կատարվող կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման և շահագործման ցուցադրական դասեր։

ԿԳՄՍ նախարարության տաղավարում զուգահեռաբար համընդհանուր ներառական կրթությանը նվիրված ձեռնարկներ են ներկայացվել՝ «Ներառականությունը հանուն կենսաբազամազանության» խորագրի ներքո։ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը ցուցադրել է ներառականության և մատչելի միջավայրի ապահովմանն ուղղված  ուսումնական ձեռնարկներն ու աջակցող տեխնոլոգիաները, ՀՄԿ մասնագետների կողմից մշակված աշխատանքային գիրք-տետրերն ու մոթոդական ուղեցույցները։ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» նախաձեռնությունը ներկայացրել է «Իմ համայնքի կլիմայական մարտահրավերները» ձեռնարկը։

Ընդհանուր ուղերձն էր՝ բնության պահպանումը սկսվում է կրթությունից, իսկ կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր երեխայի։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ինչպես արդյունավետ օգտագործել բժշկական բառապաշարը 11-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…

  • «Հայկ և Բել » առասպելի ուսուցումը

    Թեմայի հեղինակ՝ Margarit Tangyan

    «Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…

  • Գիտակցված ընթերցանության ձևավորումը և որակական հատկանիշները տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    ​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…

  • «Խոսում ենք ռուսերեն՝ «Լուսացույց» մեթոդով և Wordwall-ով»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…

  • Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…