COP17-ի «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍ նախարարության տաղավարն այսօր երիտասարդական էր:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանն այցելել էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ ծանոթանալու տաղավարային միջոցառումներին:
Տաղավարում, մասնավորապես, ներկայացվել է Գյումրու երիտասարդական կենտրոնի «Թղթի երկրորդ կյանքը» նախաձեռնությունը, որի առանցքում Հայաստանի էնդեմիկ բույսերն ու կենդանիներն էին: Տաղավարի այցելուները հնարավորություն ունեն նաև ծանոթանալու ԿԳՄՍՆ «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հաղթող նախագծերից երկուսին՝ «Մեղրամոմե բուժիչ վիրակապեր» և «Գազատար խողովակի գազի արտահոսք հայտնաբերող ռոբոտ» նախագծերին:
Նախարարի տեղակալ Քրիստինե Թաթարյանը երիտասարդ հեղինակներից հետաքրքրվել է ծրագրերի իրականացման ընթացքով, դրանց շարունակականության ապահովման հնարավորություններով՝ ընդգծելով, որ նախագծերը կարևոր դեր կարող են ունենալ նաև հանրային կյանքում:
Նախարարի տեղակալը հետևել է նաև «Արարատ» երիտասարդական կենտրոնի «I promise…» նախագծին, ծանոթացել «Մատնահետք թիմ» սոցիալական ձեռներեցության ծրագրին, որի շրջանակում երիտասարդները թղթի և կտորի թափոններից տարբեր իրեր են պատրաստում, ինչպես նաև Մարիամ Մկրտչյանի՝ թափոններից մագնիսների պատրաստման սոցիալական ձեռներեցության ծրագրին:
Տաղավարում իրենց ծրագրերն են ներկայացրել նաև Արթիկի և Արմավիրի երիտասարդական կենտրոնները:
Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ հետևել է նաև «Հզորացնելով հաջորդ սերնդին. երիտասարդական առաջնորդություն՝ սահմաններից դուրս» պանելային քննարկմանը, որին մասնակցում էին տարբեր բուհերի ուսանողներ, հետազոտողներ:
Նշենք, որ ԿԳՄՍ նախարարության տաղավարում երիտասարդության թեման կներկայացվի նաև հոկտեմբերի 28-ին: Ծրագիրն ամբողջությամբ՝ https://escs.gov.am/articles/news/478:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…
«Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…
​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…
🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…
Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…