ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հոկտեմբերի 23, 2026
Միջազգային լուրեր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի նախագահ Խոնդկեր Մ. Թալհանին, որը Հայաստան է ժամանել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակցելու նպատակով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի,  երիտասարդության և սպորտի ոլորտներում Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Ողջունելով հյուրին՝ Քրիստինա Թաթարյանը կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ արդյունավետ գործընկերությունը՝ անդրադառնալով մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման, կրթության զարգացման և մարդկային կապիտալի հզորացման ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությանը։ Նա ընդգծել է մշակույթի և կրթության դերը խաղաղության ամրապնդման գործում՝ կարևորելով խաղաղության մշակույթի ձևավորմանն ուղղված նախաձեռնությունները և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների ցանցի ընդլայնումը Հայաստանում։

Անդրադառնալով երիտասարդական քաղաքականությանը՝ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանում երիտասարդական կենտրոնների գործունեությունը՝ ընդգծելով ոչ ֆորմալ կրթության և երիտասարդների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Նա ներկայացրել է նաև Հայաստանում նորարարական կրթության զարգացման փորձը՝ առանձնացնելով «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունն ու միջազգային ճանաչումը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի նախագահ Խոնդկեր Մ. Թալհանը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը մշակութային ժառանգության պահպանության և կրթության զարգացման ուղղությամբ՝ շնորհավորելով Հայաստանին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեում ընտրվելու կապակցությամբ։

Նա բարձր է գնահատել նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպման ուղղությամբ Հայաստանի ներդրած ջանքերը՝ ընդգծելով, որ միջազգային այս կարևոր միջոցառման անցկացումը Հայաստանում կնպաստի երկրի միջազգային ճանաչելիության բարձրացմանը։ Այս համատեքստում կողմերն անդրադարձել են նաև կենսաբազմազանության պահպանության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային արգելոցների համաշխարհային ցանցի շրջանակում համագործակցության հնարավորություններին։

Հանդիպման ավարտին կարևորվել են տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը և համատեղ նոր նախաձեռնությունների իրականացումը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ինչպես արդյունավետ օգտագործել բժշկական բառապաշարը 11-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…

  • «Հայկ և Բել » առասպելի ուսուցումը

    Թեմայի հեղինակ՝ Margarit Tangyan

    «Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…

  • Գիտակցված ընթերցանության ձևավորումը և որակական հատկանիշները տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    ​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…

  • «Խոսում ենք ռուսերեն՝ «Լուսացույց» մեթոդով և Wordwall-ով»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…

  • Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…