ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

COP17․ ԿԳՄՍՆ տաղավարում այսօր սպորտի օր է

Հոկտեմբերի 22, 2026
Միջազգային լուրեր Սպորտային լուրեր

COP17-ի «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍ նախարարության տաղավարում այսօր սպորտի օր էր։

Ներկայացվել են առողջ ապրելակերպի խթանման, ֆիզիկական ակտիվության տարածման և մասսայական սպորտի զարգացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև Հայաստանում անցկացված միջազգային մրցաշարերն ու 2027 թվականին սպասվող առաջնությունները։

Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է տաղավար, ծանոթացել ներկայացվող ծրագրերին և զրուցել այցելուների հետ։ Նրան ուղեկցել է Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը։

Այցելուները ծանոթացել են Հայաստանում անցկացված խոշոր միջազգային մրցաշարերի կազմակերպման փորձին, այդ թվում՝ սեպտեմբերին կայացած «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքին, որին մասնակցել են 10 երկրների 16 թիմեր։ Անդրադարձ է եղել նաև 2027 թվականին Հայաստանում սպասվող խոշոր մարզական իրադարձություններին՝ Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերին, ծանրամարտի աշխարհի և սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնություններին, ինչպես նաև այլ միջազգային մրցաշարերի։

Տաղավարում ներկայացվել է նաև սպորտհոլ մարզաձևը։ Այցելուները փորձել են հոլ պտտեցնել, իսկ շատերը նաև գրանցվել են՝ հետագայում թեստավորման մասնակցելու նպատակով։ Նոյեմբերից կգործեն մարզաձևի առաջին ակումբները։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նաև «Կանաչ գոտի» այցելած  դպրոցականներին, որոնք պատմել են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերին իրենց մասնակցության փորձի և գրանցած հաջողությունների մասին։ Արմավիրի մարզի Արազափի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները պատմել են, որ նախորդ տարի վարչապետի հովանու ներքո անցկացված «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մրցաշարում երրորդ տեղն են զբաղեցրել, իսկ ստացած պարգևատրումն ուղղել են դպրոցում մարզական ենթակառուցվածքների բարելավմանն ու նոր գույքի ձեռքբերմանը։

COP17-ի «Կանաչ գոտում»՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ԿԳՄՍՆ տաղավարը գործում է հոկտեմբերի 19-30-ը։ Սպորտին նվիրված հաջորդ օրը կանցկացվի հոկտեմբերի 27-ին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ինչպես արդյունավետ օգտագործել բժշկական բառապաշարը 11-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…

  • «Հայկ և Բել » առասպելի ուսուցումը

    Թեմայի հեղինակ՝ Margarit Tangyan

    «Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…

  • Գիտակցված ընթերցանության ձևավորումը և որակական հատկանիշները տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    ​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…

  • «Խոսում ենք ռուսերեն՝ «Լուսացույց» մեթոդով և Wordwall-ով»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…

  • Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…