ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում իրականացվող «Արևելյան գործընկերության երկրներում գերազանցության զարգացման համար արհեստական բանականության ոլորտում հետազոտությունների և նորարարության ընդլայնում» (WARIE) նախագծի պաշտոնական բացմանը։
Նախագիծն իրականացվում է Horizon Europe-European Excellence Initiative նախաձեռնության շրջանակում և համակարգվում է Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից. ներկայացված 284 հայտերից ընտրվել է շուրջ 10 տոկոսը։ Նախագիծը միավորում է Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Շվեդիայի 13 առաջատար գիտահետազոտական և բարձրագույն կրթության հաստատությունների։ Հայաստանյան կողմից կոնսորցիումում ընդգրկված է նաև Երևանի պետական համալսարանը: Ավելի քան 4,2 միլիոն եվրո բյուջեով WARIE նախագծի տևողությունը չորս տարի է։
Հայաստանի մասնակցությունը «Հորիզոն Եվրոպա» ծրագրին հետևողականորեն ընդլայնվում է
Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանի մասնակցությունը «Հորիզոն Եվրոպա» ծրագրին հետևողականորեն ընդլայնվում է. հայաստանյան կազմակերպությունների մասնակցությամբ վերջին հինգ տարիներին կնքվել է 31 դրամաշնորհային պայմանագիր՝ շուրջ 10,7 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով։
ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ․ ռազմավարական ծրագրի առանցքային նպատակներից են գիտական գերազանցության խթանումը, մարդկային ներուժի զարգացումը, հետազոտական ենթակառուցվածքների արդիականացումը, գիտական արդյունքների գործնական կիրառության ընդլայնումը և Հայաստանի առավել խոր ինտեգրումը միջազգային գիտական համակարգին։
Պետական ներդրումների աճ․ գիտության բյուջեն եռապատկվել է
Նախարարի ընդգծմամբ՝ առաջնահերթությունները զուգորդվում են նաև պետական ներդրումների աննախադեպ աճով․ 2018 թվականի համեմատ գրեթե եռապատկվել է գիտության պետական ֆինանսավորումը։
«Ներդրումներ են իրականացվել հետազոտական ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ, էապես ընդլայնվել են գիտական դրամաշնորհները։ Մեր նպատակն է ձևավորել գիտակրթական այնպիսի համակարգ, որտեղ ժամանակակից ենթակառուցվածքները, բարձր որակավորում ունեցող մասնագետները և միջազգային համագործակցությունը միասին նպաստում են նոր գիտելիքի ստեղծմանն ու գործնական լուծումների մշակմանը։ Այս տեսլականին է ծառայում նաև «Ակադեմիական քաղաք» ծրագիրը։ Նախագծի նշանակությունը պետք է դիտարկել հենց այս համատեքստում, քանի որ այն միավորում է Հայաստանի գիտության զարգացման ռազմավարական առաջնահերթությունները, Եվրոպական միության հետ համագործակցության հնարավորությունները և Արևելյան գործընկերության շրջանակում գիտական կարողությունների ամրապնդման ընդհանուր նպատակը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Վասիլիս Մարագոսը՝ նշելով «Ուրախ եմ ողջունել այս նախաձեռնության մեկնարկը, որը միտված է ԱԲ կիրառմամբ իրականացվող հետազոտությունների, նորարարության «Արևելյան գործընկերության» և եվրոպական հաստատությունների միջև համագործակցության խթանմանը: Այն կարևոր քայլ է համագործակցության ամրապնդման, տաղանդների զարգացման և Եվրոպական հետազոտական տարածքում առավել խորը ինտեգրման ուղղությամբ»:
Կստեղծվեն արհեստական բանականության գերազանցության կենտրոններ
Նախագծի շրջանակում նախատեսվում է ստեղծել արհեստական բանականության միջգիտակարգային հետազոտական գերազանցության կենտրոններ, զարգացնել հետազոտական կառավարման համակարգերը, ներդնել բաց գիտության սկզբունքներին համապատասխան թվային ենթակառուցվածքներ և ընդլայնել երիտասարդ գիտնականների մասնագիտական զարգացման հնարավորությունները։
Ելույթներով հանդես են եկել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…
«Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…
​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…
🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…
Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…